▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ական պաշտոնյա գիտեմ, որ 4 բնակարան ունի՝ 2-ը Երևանում, 1-ական՝ Սոչիում և Մոսկվայում

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Բնակարանային հարցը փչացրեց ՔՊ-ին
Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպում իշխանության եկած հեղափոխականների մասին գրված է ․ «Սովորական մարդիկ են... ընդհանրապես, նախկիններին են հիշեցնում..․ Միայն թե, բնակարանային խնդիրը նրանց փչացրեց...»։ Արցախում տարօրինակ պատերազմը, խայտառակ կապիտուլյացիան, Բաքվից հայ գերիներին չվերադարձնելը, ՀՀ տարածք ադրբեջանական զինուժի մտնելը, ամրանալը, Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն «նախկինների», Ռուսաստանի, հայ ազգի գենետիկայի, Հայաստան պետության-ակը պոկված ավտոմեքենայի «ջեբն են գցում», ու կարծես թե, դրան հավատացողներ կան։ Սակայն Սուրեն Պապիկյանի, Ալեն Սիմոնյանի, Արարատ Միրզոյանի և այլ ՔՊ-ականների կողմից մեծ առանձնատներ ձեռք բերելը, ՔՊ-ական պատգամավորների, պաշտոնյաների կողմից զանգվածային կերպով բնակարանների գնումը բացել է հայաստանցիների աչքերը, որոնք տեսնում են, որ նորերի ախորժակը «նախկիներից» պակաս չէ։ ՔՊ-ական պաշտոնյա գիտեմ, որ մինչև 2018-ի իշխանափոխությունը պարտքերի տակ էր, ասում են, որ նա հիմա 4 բնակարան ունի՝ 2-ը Երևանում, մեկական՝ Սոչիում և Մոսկվայում։ Հավանական է, որ նա այդ բնակարանները գրանցել է ուրիշների անունով։ Բնակարանային հարցի քննարկումից զերծ չմնաց Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարեց, որ ինքը չի կարողանում վաճառել իր 3-րդ մասում գտնվող բնակարանը։ Դա նույնիսկ մեկնաբանելու կարիք չունի։ Հիշեցնեմ, որ Սերժ Սարգսյանի շքեղ կեցավայրից զարմացած, լայվ մտած Նիկոլ Փաշինյանը, ըստ մամուլի, շտապ կերպով պետբյուջեից 2 միլիոն դոլար ծախսեց այդ կեցավայրը «ռեմոնտ» անելու համար»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին