▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ին քվեարկածներն իշխանափոխությունից հետո միաձայն կքվեարկեն նոր իշխանության օգտին».

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումը․

«ՀԵՐԹԱԿԱՆ ՖԱՐՍԸ

Եվ այսպես, երեկ Հայաստանի մի շարք համայնքներում անցկացվեցին ՏԻՄ «ընտրություններ»։ Դեռ մի կողմ դնենք Հայաստանի համար այս մղձավանջային օրերին «ընտրություններ» անցկացնելու միջոցառման աննպատակահարմարությունը։ Շատերը քննարկում են «ընտրությունների» արդյունքներն ու զարմանում, թե ինչպես են այսքանից հետո համայնքների բնակիչները ձայն տալիս հայրենիքը մաս-մաս հանձնող, անընդհատ մեր տղաներին զոհող քպ-ականներին։ Հետաքրքիր է, արդյոք, քննադատողները հավատում են, թե Հայաստանում ընտրություններն անց են կացվում ազատ և արդար․․․Իսկ ի՞նչ էիք սպասում։ Ի՞նչ, պահանջում եք խեղճուկրակ գյուղացիներից ընդվզե՞լ մարզպետա-ոստիկանական ճնշումներին, հետապնդումներին։ Եթե Երևանում բնակչության մի ստվար հատված, իր մտավորական կոչվածներով, չի ընդվզում, այլ շարունակում է ռեստորանա-սրճարանային առօրյան, եթե չենթարկվող, հաղթած համայնքապետերը դեռևս կալանքի տակ են և ընդդիմությունը չկարողացավ նրանց թիկունք կանգնել և ազատել, ապա այդ ի՞նչ հերոսություն պետք է դրսևորեին գյուղացիները։ Ահա և Բերդ համայնքում քպ-ն պարտվեց և խնդրեմ՝ մեղադրանք է առաջադրվել հաղթող «Զորավոր հայրենիք» դաշինքի անդամներին։ Պատրա՞ստ է ողջ իրական ընդդիմությունը ոտքի կանգնել և սատարել դաշինքին։ Եթե ոչ, ապա այլևս մի մեղադրեք ոչ մեկին։

Ի դեպ, հնարավոր իշխանափոխությունից հետո, այդ նույն մարդիկ, ովքեր քվեարկել են քպ-ի օգտին, միաձայն արդեն կքվեարկեն նոր իշխանության օգտին։ Այսպիսին է մեր ժողովուրդը»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին