Քվանտ վարժարան մուտքի մոտ երեկ մարդկանց դիմավորում էին Թումանյանի հեքիաթի հերոսները ` Խոսող Ծիտը , ճամփորդները , Անխելք մարդը ...
Դիմավորում և ուղեկցում էին դեպի հեքիաթ։
Մայրենի լեզվի օրը Քվանտ վարժարանում սովորական օր չէր ։

Այստեղ համաձուլվել էին ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն ու գիրք նվիրելու օրը ։ Բայց քանի որ քվանտականները միշտ տարբերվում են իրենց ձեռագրով՝ այստեղ էլ բացառություն չէր ։ Թումանյանական շնչով լցված դահլիճում իրար կողքի տաղավարներ էին՝ կենսաբանության, քիմիայի , երաժշտության, ֆիզիկայի , կերպարվեստի , տաղավարները ներկայացված էին խոսող գրքի տեսքով , յուրաքանչյուր գրքի շուրջ փորձարկումներով և ներկայացումներով խոսում էր ուսուցիչը ։
Աշակերտների կլանված հայացքները մի պահ հյուրերին հենց Քվանտի օրհներգն էր հիշեցնում ՝ Քվանտը լույս է , Քվանտը հույս է ...
Օրհներգի հեղինակ Վաչագան Սարգսյանն էլ շրջում էր գրքաշխարհում ,ու շարունակում ներկաների մոտ արմատացնել հույսի հավերժական լինելը։
Կենտրոնում գրքաշխարհի ամեն մի գիրք պատրաստված էր քվանտականների ձեռքով և գրքերի վաճառքից հասունացած գումարը իրենք քվանտականները ուղղելու են բարեգործական նպատակին ։
Բարեգործության, սեփական ձեռքով արարելու ,համախմբվածության մի ամբողջ տեսական գիտելիք կար օրվա խորհրդի մեջ ։


