▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռամզան Կադիրովի մոտ կորոնավիրուս է կասկածվում

 Baza Տելեգրամ-ալիքը հայտնում է, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի մոտ կորոնավիրուս է կասկածվում:

 

Ալիքի տեղեկություններով՝ մի քանի օր առաջ Կադիրովի մոտ առաջին ախտանիշներն են ի հայտ եկել: Ի սկզբանե նա կարծել է, թե ուղղակի վարակվել է գրիպով, սակայն շուտով նրա առողջական վիճակը վատթարացել է:

Այժմ նա հոսպիտալացված է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Բժիշկները նրա մոտ թոքերի բորբոքում են հայտնաբերել:

Այս պահին դեռ չի հաստատվել, որ Կադիրովի մոտ կորոնավիրուս է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին