▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռազմական ոստիկանությունը զինծառայողների կողմից շորթման դեպք է բացահայտել

Հայաստանի ռազմական ոստիկանությունը բացահայտել է զինծառայողների կողմից իրականացված  շորթման  դեպք: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը բացահայտել է զինծառայողների կողմից իրականացված շորթման դեպք: Ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Ռ.Է-ն հրավիրվել է ռազմական ոստիկանություն, որտեղ հաղորդում է տվել այն մասին, որ Տ.Շ-ն իրենից շորթել է 463.000 ՀՀ դրամ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Իրավապահների միջամտության արդյունքում նշված գումարը ամբողջությամբ վերադարձվել է Ռ.Է-ին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր. օր-ի 182 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (շորթում ), կատարվում է նախաքննություն»,- գրել է Հովհաննիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին