Ինչպես գիտենք` 2015 թ-ի հունվարի մեկից, Հայաստանը մուտք է գործել Եվրասիական տնեսական միություն: Շատերը ակնկալում էին, որ սույն համաձայնության պայմանագիրը կանդրադառնա նաև ՌԴ մուտքի արգելք ունեցող քաղաքացիների վրա և նրանց վրայից կհանվի այդ արգելքը:
Իրականում վերոգրյալ ենթադրությունը ճիշտ չէր: ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը միայն որոշ փոփոխություններ է մտցնում աշխատանքային միգրանտների ու նրանց ընտանիքների ՌԴ-ում մնալու և աշխատելու կարգերում:
ՌԴ մուտք գործելու արգելքներից խուսափելու և հետագա բոլոր խնդիրներից զերծ մնալու համար պետք է.
1.Այցի նպատակը նշել «աշխատանք»
2.Հաշվառվել` ՌԴ-ում մուտք գործելուց հետո 30 օրյա ժամկետում: Հաշվառման համար գոյություն ունի 2 տարբերակ, այն է` ըստ բնակության, ըստ աշխատանքի վայրի
3.Գտնել աշխատանք և կնքել պայմանագիր, որն էլ իր հերթին հնարավորություն է տալիս միգրանտի ընտանիքին օրինական մնալ Ռուսաստանում: Այս պայմանագրի կնքման համար տրվում է 90 օրյա ժամկետ: Ավելին, վերը նշված պայմանագիրը հնարավորություն է տալիս դրա գործելու ժամանակահատվածում օրինական կերպով գտնվել ՌԴ-ում:
90 օրը հատելուն պես միգրանտը պետք է լքի Ռուսաստանը, քանի որ ցանկացած ավել օր ուղիղ կերպով ազդում է հետագայում մուտքի արգելքի ժամանակահատվածի վրա: Առանց պայմանագրի 90 օրից ավել գտնվելու դեպքում կիրառվում է հետևյալ պատժամիջոցները.
1.180 օրվա դեպքում` 3 տարի արգելք
2.270-ի դեպքում` 5 տարի
3.270-ից ավելի դեպքում մինչև 10 տարի մուտքի արգելք
ՀՀ միգրացիոն ծառայությունները աշխատանքներ են տանում համեմատաբար փոքր խախտումներով մուտքի արգելքի արժանացած քաղաքացիների խնդիրը վերանայելու համար:
Հատկանշական է, որ առանձնացվել է մուտքի արգելքի հանման մի քանի հանգամանք.
1.Եթե տվյալ անձը ՌԴ-ում ապրող և ՌԴ գրանցում ունեցող անմիջական հարազատ ունի
2.Եթե առկա է ընտանիքի վերամիավորման հարց
3.Եթե անձն ունի ՌԴ-ում գտնվելու համար վավերական որևէ փաստաթուղթ
4.Եթե Ռուսաստան է մեկնում ուսանելու կամ բուժվելու
Վերանայման է ենթակա նաև մուտքի արգելք ունեցող 50-ից ավել տարիքից բարձր քաղաքացիների հարցը: