Panorama.am-ը, հղում անելով ՌԴ կառավարության պաշտոնական կայքին, գրում է, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի այսուհետ Ռուսաստանում ճանաչվելու են միայն 23 երկրի 201 բուհերի դիպլոմներ:
Ցուցակում այն համալսարաններն են, որոնք ներառված են ամենահեղինակավոր կրթական ռեյտինգային ցանկերում' «Academic Ranking of World Universities», «QS World University Rankings», «The Times Higher Education World University Rankings» և այլն:
Հայաստանի որևէ բուհ, այդ թվում և Երևանի պետական համալսարանի անունը ցուցակում չկա: