▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը տեղեկություններ է հայտնում Պյատիգորսկի պայթյունի մասին. քրեական գործ է հարուցվել

ՌԴ-ում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջը տեղեկություններ է հայտնում այսօր Պյատիգորսկ քաղաքում տեղի ունեցած պայթյունի մասին, որի ժամանակ զոհվել են Երեւան քաղաքի ոստիկանության վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը եւ նրա քեռին:

«Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս/թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։

Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․Մ․Կարապետյանը (ծնված` 1970թ․-ին) և Տ․Պ․Տարպոսյանը (ծնված՝ 1959թ․-ին)։

Այլ մանրամասներ ճշտվում են։

Նշենք, որ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ»,- ասված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ պայթյունի հետևանքով մահացած Աշոտ Կարապետյանը Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին