▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ-ում հային հայի դեմ են հանել.Հարությունյանի գործի պաշտոնական մեղադրողը հայ է

Արդեն տեղեկացրել ենք, որ Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն, ով վարել է «ԿԱՄԱԶ» մակնիշի մեքենան`Մոսկվայի մերձակայքում բախվելով երեխաներ տեղափոխող ավտոբուսին: Արդյունքում զոհվել էր 18 մարդ:

Այս փաստը բուռն   քննարկումների առիթ է դարձել Հայաստանում և ՌԴ-ում:Դժգոհությունների ալիք բարձրացավ հատկապես այն ժամանակ, երբ համացանցում տարածվեց տեսանյութը, որտեղ երևում էր, որ Հրաչյա Հարությունյանին դատարանի դահլիճ են բերել կնոջ խալաթով: 

Այսօր էլ հայտնի է դարձել, որ Հրաչյա Հարությունյանին մեղադրանք ներկայացնող դատախազը հայ է` Գայանե Գրիգորյան անունով: 

Ըստ ռուսական լրատվամիջոցների, հաշվի առնելով փաստարկները,  դատարանը որոշել է բավարարել հայցը` համաձայնելով քննիչ Ստանիսլավ Լագոյկոյի և պաշտոնական մեղադրանք ներկայացնող դատախազ Գայանե Գրիգորյանցի դիրքորոշմանը, այն է. «Մեղադրյալը լինելով ազատության մեջ` կարող է թաքնվել և ճնշում գործադրել քրեական գործի մասնակիցների վրա: Բացի այդ, Հարությունյանը ՀՀ քաղաքացի է և ՌԴ-ում չունի մշտական բնակության վայր», որոշել է. «Հաշվի առնելով Հարությունյանի` հասարակության համար վտանգավոր լինելը, ինչպես նաև այն, որ նա մեղադրվում է 3-րդ աստիճանի հանցանքի մեջ և պատիժ է նախատեսվում մինչև  7 տարի ազատազրկում, մեղմացուցիչ հանգամանքները հաշվի չառնել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին