▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌԴ Պետդումայի պատգամավորի շնորհավորանքը՝ Արթուր Վանեցյանին

Ռուսաստանի Պետդումայի «Միասնական Ռուսաստան» կուսակցության պատգամավոր Շամսայիլ Սարալիևն ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի հետ և կից մեկնաբանել է.

«Սրտանց շնորհավորում եմ մեր հարգարժան ընկերոջ՝ գեներալ Արթուր Վանեցյանին, եղբայրական Հայաստանի հայտնի քաղաքական և պետական գործչին, ում ճանաչում և բարձր են գնահատում որպես մեր երկրների ժողովուրդների դարավոր բարեկամության վրա հիմնված ռուս-հայկական ռազմավարական դաշինքի հետևողական ամրապնդման կողմնակցի: Սրտանց ցանկանում եմ նրան առողջություն, բարեկեցություն, հաջողություններ բոլոր ձեռնարկումներում, խաղաղություն, երջանկություն և ամենայն բարիք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին