▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռեկտորը «պախկվել» էր, ուսանողները գերի էին մնացել, իսկ Նիկոլը ցույց էր անում համալսարանի շենքում

«Իմ քայլը» նախաձեռնության անդամներն մտել էին  ԵՊՀ գլխավոր մասնաշենք ու ցանկանում էին հանդիպել ռեկտոր Արամ Սիմոնյանին, ով, ըստ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, «պախկվել էր իր սենյակում», իսկ մինչ այդ՝ հրահանգել էր դռները փակել, որպեսզի ուսանողները դուրս չգան դասադուլի ու չմասնակցեն հանրահավաքի: Նշենք, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ  Երևանի պետական համալսարանի միջազգային  հարաբերությունների ֆակուլտետի  ուսանողներին և դասախոսներին թույլ չեն տալիս դուրս գալ շենքից. նրանք կարծես գերի են մնացել շենքում: 

«Այս դասը պարոն Սիմոնյանին հերիք է».-ԵՊՀ-ի շենքից հեռանալիս հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

Տեսանյութերը՝ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջից

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Կարդացեք նաև՝ Ինչպե՞ս Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին Երևանում և ի՞նչ քայլեր արեց «ԻմՔայլը» մայրաքաղաքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին