ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս պահին ՀՔԾ-ում է, հարցաքննվում է Մարտի 1-ի գործով:

Այս մասին հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Նա նշեց, որ այս պահին Քոչարյանի մասնակցությամբ քննչական գործողություններ են իրականացվում, այլ մանրամասներ ավելի ուշ կհայտնեն:
Հիշեցնենք, որ ՀՔԾ է ժամանել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, նա նույնպես հարցաքննվելու է մարտի 1-ի գործով:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոբերտ Քոչարյանին ձերբակալելու մասին հարցին պատասխանել էր իր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ՝ նշելով , որ չի կարող ձևակերպել խնդիր, որ ինչ որ մեկը պետք է հայտնվի ճաղերի հետևում, բայց հստակ ձևակերպումէ խնդիր, որ բոլոր նրանք, ովքեր թույլ են տվել իշխանության չարաշահում, հանցանքներ, իշխանության գործադրմամբ հարստացել են, կոռուպցիայի մեջ ներքաշված են եղել՝ նրանք պետք է չաղերի ետևում հայտնվեն:
Կարդացեք նաև՝ Քոչարյանի հարցաքննությունը տեսագրելու որոշում ունենք. ՀՔԾ պետ
Ցուցմունք՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի
Բանակային ստորաբաժանումները մարտի 1-ին զենք չեն կիրառել, բախում չի եղել. Ռոբերտ Քոչարյան
ՀՔԾ-ն՝ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ծանուցման մասին
Կոռուպցիա իրականացնողները կհայտնվեն ճաղերի հետևում. Փաշինյանը՝ Քոչարյանի ձերբակալման մասին


