▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի դատական նիստը հետաձգվեց. հայցվոր կողմը ներկա չէր դատական նիստին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում, նախագահությամբ Տիգրան Գրիգորյանի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով նախնական դատական նիստը չկայացավ. հայցվոր կողմը ներկա չէր դատական նիստին։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտության համար:

Հայցի պատճառը քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն են առ այն, որ 2,4 մլրդ դոլարով պետք է ավելանա պաշտպանության բյուջեն, որից 1,2 մլրդը պետք է վերադարձվի թալանված գումարը եւ այդ հայտարարության ժամանակ հնչել է Ռոբերտ Քոչարյանի անունը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին