▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոմանոս Պետրոսյանը խնդրում է իրեն հարց տալ ոչ թե Փաշինյանի, այլ սիգի մասին

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանին հիշեցրեցին Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը Սերժ Սարգսյան չէ, հրաժարական կտա, եթե լինի մի իրավիճակ, երբ ստիպված կլինի թաքնվել ոստիկանների, «ախրանիկների» թիկունքում:

Նախարարն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը չի թաքնվում, իր անվտանգությունն են ապահովում:

Դիտարկմանը՝ արդյո՞ք անվտանգությունն ապահովելու համար այդքան ոստիկան, դիպուկահար է պետք, նախարարը խնդրեց բանավեճի չվերածել ու խնդրեց հարցեր տալ Սևանա լճի, սիգի արդյունագործական որսի մասին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին