▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուբեն Հայրապետյանին հեռացնելու ե՞ն ՀՖՖ-ի նախագահի պաշտոնից

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Քանի գնում է, ավելի են շատանում ասեկոսեներն ու անանուն աղբյուրների հավաստիացումներն առ այն, որ Նեմեցին հեռացնելու են ՀՖՖ պաշտոնից՝ որպես էյր Արմենիայի տնօրենին դաժան ծեծի ենթարկելու հետևանք։ Սա միևնույն ժամանակ և՛ լավ է, և՛ վատ։

Լավ է, որովհետև հայկական ֆուտբոլը վերջապես կպրծնի գերմանական այս պատուհասից։ Նեմեցն իրոք բռնաբարեց մեր ֆուտբոլը իր քմահաճույքներով ու կապրիզներով, ավտորիտար կառավարումով ու ագահությամբ։ Ու որպես հետևանք, մինչև հիմա անգամ հիանալ խաղացողներ ունենալով, չենք կարողանում հավաքականը շողուլի բերել։ Էլ չխոսենք նրա մասին, որ ՀՖՖ ողջ ինֆրաստրուկտուրան Նեմեցը դարձրել է իր դուքյանը ու չի թողնում ոչ մեկին մուտք գործել այնտեղ։

Վատ է, որովհետև մարդուն ծեծելու, կամ էլ նման խուլիգանական արարք հանձնարարելու համար քրեական օրենսգրքով նախատեսված չէ ՀՀՖ-ի նախագահի ու ցանկացած պաշտոնից ազատում, այլ միանգամայն իրական պատիժ է նախատեսված, որը ենթադրում է ազատազրկում։ Սակայն արի ու տես, որ Նեմեցի պարագայում աչքիս առանձին օրենսգիրք ունենք ու այս տմարդն ամեն անգամ մարդու գլուխ ուտելուց հետո, պատժվում է պաշտոնի կորստով։

Հայաստանում չկա «бей своих, чтоб чужие боялись» կոնցեպցիան։ Մեր իշխանությունները մինչև վերջին հնարավարությունը գուրգուրում ու փայփայում են իրենց «սվոյերին», իսկ եթե համը լրիվ է դուրս գալիս՝ ինչ որ կիսաքայլերի են դիմում ու ժողովրդի աչքին թոզ են փչում։ Նեմեցին ոչ միայն պաշտոնանկ պետք է անեն, այլև նստացնեն ու նստացնեն շա՜տ երկար ժամանակով և դրանից հետո, ոչ մի օլիգարխի ու օլիգարխի ախրաննիկի մոտ անպատժելիության պատրանք չի լինի։

Գուրգեն Վարոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին