▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ավագ Շաբաթ․ Թաղման կարգ․ Մտորումներ

«Իրենք հանձնարարություն էին ստացել՝ ամեն կերպ սպանել Հայրիկյանին» 

«Կորոնավիրուսի թողած սպիերը...». Արսեն Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել

Առաջարկում եմ այս նոր սերնդի հրապարակը «Հեղափոխության Հրապարակ» անվանակոչել. Թեհիմնա Վարդանյան

«Եղանակն էլ այստեղ է մտել արտակարգ դրության մեջ». Գագիկ Սուրենյան

Հեղափոխությունից առաջ և հետո. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Արդյունքը զարմանալի է․ Անգլիայում սիգարետի և ալընտրանքի համեմատական փորձ է հրապարակվել(տեսանյութ)

Վախենում եմ, որ գործ ունենք կատարյալ ապատեղեկատվության հետ. Հրանտ Բագրատյան

Հայաստանում կկառուցվի COVID-19-ից մահացած անձանց համար դիահերձարան

«Նա չի կարողանում ու չի ցանկանում այդ գործը վարել». Արփինե Հովհաննիսյան

Իմ գտնվելու վայրը հայտնի է. ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյան

1-2 տարուց միայն հնարավոր կլինի վերադառնալ նախկին կյանքին. Արսեն Թորոսյան

Թուրքիայից Հայաստան տեղափոխվածները կմեկուսացվեն Լոռու մարզում

Արցախում ևս 2 անձի մոտ կորոնավիրուս է հաստատվել․ ընդհանուր թիվը 5-ն է

Ucom-ում տեղի ունեցած երեկվա դեպքերը կապ չունեն ՏՄՊՊՀ որոշման հետ․ Գևորգյան

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը խնդրանքով դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին

Առճակատում «Յուքոմ»-ում. ավելի քան 500 աշխատակից կարող է գործազուրկ դառնալ, իսկ Խաչատրյանների. . .

Մինչ պարենի տոպրակներ ստանալու համար գրոհում եք Էջմիածնի քաղաքապետարանը․ քաղաքապետի գրառումը

Կառավարությանն առաջարկելու ենք երկարացնել արտակարգ դրության ռեժիմը. Արսեն Թորոսյան

Թող մեր հարևան Ադրբեջանը մի քիչ էլ անդամակցի այդ հրաշք միությանը. Արամ Սարգսյանը՝ ԵԱՏՄ-ի մասին

Ես միշտ էլ փող տվող եմ եղել, ոչ թե վերցնող․ Արմեն Ամիրյանը հանդես է եկել հայտարարությամբ

Ի՞նչ է քննարկվել պարետատան այսօրվա նիստում

Ինչ-որ անձինք փակ համարից զանգում են քաղաքացիներին՝ օգտագործելով վարչապետի ձայնագրությունը. Ալեն Սիմոնյան

ՀՀ ամբողջ տարածքում հայտարարվող արտակարգ դրության ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը․ Էդմոն Մարուքյան

Հպարտությամբ ընդունել եմ Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը. որոշել եմ ակտիվ. . .

Համաձայնություն չի տվել, հարցը քննարկման փուլում է. նախարարությունը՝ Ucom-ին

Ավագ Ուրբաթի և Խաչելության կարգի խորհրդի մասին

Կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Նախարար

Չտեսնված կինոն Առաջին ալիքի եթերում՝ նոր ձևաչափով

Այս պահի դրությամբ ունենք 12-րդ մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել. Արսեն Թորոսյան

Մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և ստացել է շուրջ 7 մլն դրամ

Արտակարգ դրությունն ազդե՞լ է սպառողական շուկայում գնաճի վրա, թե՞ ՝ ոչ

Աննա Հակոբյանը հրապարակել է դուստրերի մանկության լուսանկարները

Ո՞վ և ինչպե՞ս կարող է դիմել սոցիալական աջակցության ծրագրերին. Էդմոն Մարուքյան

Հույս ունենանք, որ այս աշնանը աշխարհավարակը կհաղթահարվի․ Նիկոլ Փաշինյան

Արտակարգ դրությունը երկարաձգու՞մ են մինչև մայիսի 14-ը

Կորոնավիրուսով հիվանդ ընդունելուց հետո ախտահանում են շտապօգնության մեքենան

Վլադիմիր Պուտինը համեմատել է ադրբեջանցիների և թուրքերի նախնիներին կորոնավիրուսի հետ

Խավարման կարգի խորհրդի մասին

ՊԵԿ-ը հայտնաբերել է 2.7 կգ «մարիխուանա» տեսակի թմրանյութ

ՌԴ-ում հայ տղամարդը պատանդ է վերցրել քրոջը, նրա երեխաներին՝ պահանջելով 200 միլիոն Հայաստանին, . . .

Ավանդներն ու վարկերն աճում են, դրամն ամրապնդում է կայունությունը. Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսից 72-ամյա տղամարդ է մահացել. ունենք 16 նոր դեպք. ընդհանուր՝ 937

Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ

Իր աշխատողների փողով ժողովրդին լավություն անելու նուրբ արվեստը

Գյումրիում բժշկական դիմակով քողարկված անձինք հափշտակել են կին զինծառայողի ոսկյա մատանին ու ականջօղերը

Այսպես է լինում, երբ դերասան կոլեգայիդ նշանակում ես պաշտոնի, որի հետ նա հազիվ թե կապ ունի

Ինչ եղավ հետո, արդեն գիտեք բոլորդ. Սարհատ Պետրոսյան

«Պայթյուն» Ucom ընկերությունում. ողջ ղեկավար կազմը հրաժարական է տվել

Վստահ եմ, որ գրառումիցս հետո շատերը փորձելու են ավելի խիստ լուտանքներ թափել

Ռուպրս պիտի հետս ման տամ...Նիկոլ Փաշինյանը՝ Ստրասբուրգում

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 11-ին հանդիպել է Ստրասբուրգի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումը տեղի է ունեցել «Եվրոպական խորհրդարանական ասոցիացիա» կենտրոնում: 

Հանդիպման վերջում Նիկոլ Փաշինյանին առաջարկել են, որ նա խոսի նաև կենտրոնի առաջ հավաքված ավելի քան երկու  հարյուր մեր հայրենակիցների համար, ինչին նա  հումորով արձագանքել է «Ռուպրս/բարձրախոս/ հետս պիտի ման տամ»: 


Նշենք, որ մեր հայրենակիցները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են ջերմ ծափողջույններով և բարեմաղթանքներով: 

Շնորհակալություն հայտնելով ջերմ և ոգևորիչ ընդունելության համար` վարչապետ Փաշինյանն ասել է. «Սիրելի հայրենակիցներ, շատ ուրախ եմ մեր հանդիպման համար: Իմ բոլոր այցերի պարտադիր մասն է մեր հայրենակիցների հետ հանդիպելը, և դա, կարծում եմ, շատ կարևոր է մեզ համար, այսօրվա Հայաստանի համար, որովհետև այն նոր իրավիճակը, որ ունենք Հայաստանում և Հայաստանի շուրջ, նոր և բացառիկ հնարավորություն է ստեղծում, որպեսզի մենք մեր ազգային ներուժն իսկապես համախմբենք, կարողանանք ազգային միասնության նոր իրավիճակ արձանագրել և մեր ուժերը համախմբել մեր համազգային երազանքներն իրականացնելու գործում: 

Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այսօրվա հավաքի հրավերին արձագանքելու համար, շնորհակալություն հայտնել, որ դուք, ֆիզիկապես Հայաստանից հեռու լինելով, այնուամենայնիվ, այս ընթացքում մտքով ոչ մի վայրկյան չեք հեռացել Հայաստանից: Դա ամենակարևորն է, որովհետև եթե դուք մտքով Հայաստանում եք, նշանակում է` ֆիզիկապես Հայաստանում լինելն ընդամենը ժամանակի և տեխնիկայի խնդիր է: Մեզ համար չափազանց կարևոր է, որ Հայաստանն իսկապես դառնա հայերի համախմբման կենտրոն և յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր հայի համար ապրելու լավագույն տեղը: 

Մենք սա պատկերացնում ենք հետևյալ կերպ` Հայաստանի Հանրապետությունը իսկապես հնարավորությունների երկիր դարձնել, որպեսզի յուրաքանչյուր ոք կարողանա իր ընդունակությունները, իր տաղանդը, իր հմտություններն իրացնել, որպեսզի յուրաքանչյուր ոք աշխատելու, վաստակելու և իր աշխատանքից հաճույք ստանալու հնարավորություն ունենա: Եվ այս պրոցեսը, թույլ տվեք ասել, Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ սկսվել է, որովհետև՝ ի՞նչն է կարևոր քաղաքացու համար: Իմ կարծիքով` քաղաքացու համար ամենակարևորն ինքնազգացողությունն է, իր կարգավիճակի մասին պատկերացումը սեփական երկրում: Իսկ այն, որ այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին բարձրագույն իշխանություն է և տեր Հայաստանի Հանրապետության, կարծում եմ, ոչ ոք դրանում չի կասկածում` ոչ միայն հայերը, ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, այլև ընդհանրապես ողջ միջազգային հանրությունը: Ես գիտեմ, տեսնում եմ, որ ներկաների մեծ մասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են և ուզում եմ ձեզ դիմել այն նախադասությամբ, որ ավանդաբար միշտ այս հանդիպումներին օգտագործում եմ`

Սիրելի՛ ժողովուրդ, 
Հայաստանի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ, 
Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ և խոնարհվում եմ բոլորիդ առաջ»: 

 

 

 

 

 

 



Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին: Հարցին, թե արդյոք կառավարությունն ունի ծրագիր` արտերկրում ապրող մեր հայրենակիցների ներգաղթը խթանելու համար, վարչապետը նշել է. «Ի սկզբանե այդ հարցը եղել է և շարունակում է մնալ մեր օրակարգում: Տարբեր գաղափարներ կային և կան: Օրինակ, այսպիսի հարց էր հնչում` ի՞նչ հնարավորություններ ենք ստեղծել և ստեղծում պոտենցիալ ներգաղթյալների համար: Կար, օրինակ, գաղափար` տալ արտոնյալ վարկեր, հնարավորություններ և այլն, բայց այդ քննարկումների ընթացքում շատ պարզ հարց ծագեց, որ արդյունքում կարող է առաջանալ հետևյալ հարցը. Հայաստանի շատ քաղաքացիներ, որոնք Հայաստանում են և նույնպիսի հնարավորությունների կարիք ունեն, կարող են շատ տրամաբանական հարց բարձրացնել և ասել հետևյալը՝ մենք մնացել ենք այստեղ, և որպեսզի այդ ծրագրերից օգտվենք, ի՞նչ եք առաջարկում՝ գնանք, 5 տարի դրսում ապրենք, հետո գանք, նոր օգտվենք: Այստեղից խնդիր առաջացավ, որ մենք ուղղակի պետք է հավասար հնարավորություններ ստեղծենք բոլորի համար, որովհետև պետք է լինի իսկապես իրավական պետություն, օրենքը պետք է աշխատի: Մարդկանց հնարավորությունները, տնտեսական գործունեության հասանելիությունը պետք է լինի հավասար, և երկիրն ընդհանրապես ապրելու համար պետք է լինի գրավիչ, հնարավորությունների համար պետք է լինի գրավիչ»:

Հայաստանի կառավարության ղեկավարը ներկայացրել է սոցիալական հարցերի լուծման վերաբերյալ իր պատկերացումները և նշել, որ ներկայում քննարկվում են ներգաղթը խթանող ծրագիր իրականացնելու հնարավորությունները. «Մեզ համար շատ կարևոր է արձանագրել, որ գաղափարական առումով սոցիալական հարցերի և ընդհանրապես որևէ հարցի լուծում հնարավոր չէ առանց աշխատանքի: Առօրյայում, մեր տանը ընդհանրապես կա՞ այդպիսի նպատակ, որին կարելի է հասնել առանց աշխատանքի: Գոյություն չունի այդպիսի նպատակ, և հետևաբար, մեր մտածածը մեր քաղաքացիների` երբ ասում եմ քաղաքացիներ, նկատի ունեմ բոլոր հայերին, որովհետև հատկապես հիմա, ես համարում եմ, որ բոլոր հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացի են: Իմիջիայլոց, սրա մեջ իրավական էլ հիմնավորում կա. եթե մեր Սահմանադրության նախաբանը բացենք, որտեղ բոլոր փոփոխությունների արդյունքում ոչ մի բան չի փոխվել, որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունող մարմին, որպես Հայաստանի Հանրապետության հիմնադիր, հանդես է գալիս հայ ժողովուրդը` ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ոչ թե ընտրություններին մասնակցածները, այլ հայ ժողովուրդը: Հետևաբար, երբ ասում եմ քաղաքացի, նկատի ունեմ ընդհանրապես ողջ հայ ժողովրդին: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 



Վերջերս Վիեննայի հայության հետ հանդիպման ընթացքում գաղափար առաջացավ, որ, ինչպես մենք ունենք բնակարան երիտասարդ ընտանիքների համար ծրագիր, բնակարան երիտասարդ մասնագետների համար ծրագիր, հիպոթեկային ծրագրեր, ստեղծվի բնակարան ներգաղթյալների համար ծրագիր, որի իմաստը որոշակի պայմաններով հիպոթեկային վարկեր առաջարկելն է` առավել մատչելի տոկոսներով: Հիմա մենք` կառավարությունը և Կենտրոնական բանկը, համատեղ աշխատում ենք այդ ծրագրի իրագործման վրա»: 

Վարչապետին հարց է ուղղվել` որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ իր պատկերացումները համեմատության մեջ դիտարկելու վերաբերյալ, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել է. «Անկեղծ ասած՝ իմ պատկերացումները երկրի վիճակի, մի շարք ոլորտներում հաստատված իրավիճակի մասին շատ ավելի լավն էին, քան ես հիմա տեսնում եմ, որ կա իրականում: Բայց ընդհանուր առմամբ շատ է քննարկվում՝ ինչպիսի՞ն պետք է լինեն պրոցեսները, արդյոք Հայաստանում ամեն ինչ ընթանո՞ւմ է այնպես, ինչպես պետք է ընթանա, ինչպես ես պատկերացնում էի: Այո, թույլ տվեք ասել, որ ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում է: 

Մեկ տարի է, որ անընդհատ ասում են` վայ, տնտեսական իրավիճակը, ռազմավարությունը, գաղափարախոսությունը: Մեր տնտեսական գաղափարախոսությունը շատ պարզ է` մենք ասում ենք, որ նույն բանաձևը, ինչ որ դրել ենք քաղաքական հեղափոխության հիմքում, նույն բանաձևը դնում ենք նաև տնտեսական հեղափոխության հիմքում: Ո՞րն է դա` քաջալերել անհատական ջանքը, մարդուն օգնել, որ ինքն իր ուժերին հավատա, որ ինքը կարող է տնտեսական գործունեություն ծավալել, քաջալերել մեր ժողովրդի տաղանդը: Օրինակ` գյուղատնտեսության ոլորտում 11 ծրագիր ենք արել, որոնց մեծ մասն աննախադեպ էր: Այսօր մենք ի՞նչ ենք ասում մարդկանց, ասում ենք` հարգելի քաղաքացի, եթե, օրինակ, դուք այս չափանիշներին համապատասխանող անասնագոմ ստեղծեք, սահմանամերձ համայնքում մենք ձեր ծախսած գումարի 70 տոկոսը հետ ենք վերադարձնում ձեզ, այսինքն` մարդը ներդրում է անում, և մենք այդ գումարի 70 տոկոսը վերադարձնում ենք իրեն: Մարդ կա` կարողանում է իր եղբորից, հարևանից կարող է պարտք վերցնել կամ ինքը գումար ունի պարտք, կարող է այդ ներդրումն անել, բայց բնական հարց է ծագում` իսկ այն մարդը, որ հնարավորություն չունի, նա ի՞նչ անի: Այդ մարդուն էլ մենք առաջարկում ենք աննախադեպ էժան վարկեր` 2, 3, 5 տոկոսով, և այսօր այդ հնարավորությունը տալիս ենք: 

Այսօր Հայաստանում որևէ մեկը չի կարող ասել` «ես ուզում եմ գործ անել, ինձ թույլ չեն տալիս գործ անել»: Ես չեմ բացառում, որ այդպիսի դեպքեր կլինեն, բայց դրանք մեզնից թաքուն դեպքերն են: Երբ բռնենք այդպես վարվողներին, գիտենք` նրանց հետ ինչ կլինի»: 


Անդրադառնալով տնտեսական վիճակի և տնտեսության ոլորտում կառավարության հաջողությունների վերաբերյալ քննարկումներին` Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աշխարհի պատմության մեջ դուք չեք գտնի երկրորդ դեպք, երբ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն, և դրան չի հաջորդել տնտեսական փլուզում: Ռեցեսիա չի հաջորդել դրան, և մենք հիմա տնտեսական աճի ցուցանիշի մեջ ենք: 10 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում աշխատատեղերի թիվն ավելացել է 51 հազարով: Դա աշխատաշուկայի ընդհանուր 10 տոկոսն է: Մենք, իհարկե, այսօր չենք կարող վստահ ասել, թե այդ աշխատատեղերի որ մասն է զրոյից ստեղծվել, որ մասը ստվերից դուրս է եկել, բայց եթե նույնիսկ ամբողջն է ստվերից դուրս եկել, դա աննախադեպ հաջողություն է: 25, 30 տարի մենք ասել ենք` պայքարենք ստվերային տնտեսության դեմ: Հիմա առաջին եռամսյակի տվյալներով Հայաստանի բյուջեի եկամտային մասը 11 միլիարդ դրամով գերակատարվել է: Այս տարի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային մասն առնվազն 40 միլիարդ դրամով գերակատարվելու է: Սա նշանակում է` մենք ճանապարհներ ենք կառուցելու, մեր ողջ զինվորականության աշխատավարձը 10 տոկոսով հուլիսից բարձրացնելու ենք, սեպտեմբերի 1-ից բարձրացնելու ենք ուսուցիչների աշխատավարձը: Մենք արդեն 15 հազար բուժաշխատողների աշխատավարձը բարձրացրել ենք հունվարի 1-ից, մենք 82 հազար նպաստառուների և թոշակառուների նպաստներն ու թոշակները բերել, համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային զամբյուղին: Մենք 200 հազար մարդու աշխատավարձը կենսաթոշակային համակարգի փոփոխությամբ արդեն հուլիսի 1-ից ենք բարձրացրել, և մենք այսօր տնտեսական այս բարդություններից հետո արդեն հունվարին ունեցանք 5.6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, փետրվարին ունեցանք արդեն 7 տոկոսի միջակայքում տնտեսական ակտիվության ցուցանիշ: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Որ ասում են կառավարությունը տնտեսական ռազմավարություն չունի, տնտեսական քաղաքականությունը լավը չէ, գիտեք ինչի՞ց է, որովհետև այդ բոլոր մարդիկ որ խոսում են, տնտեսական քաղաքականության իրենց պատկերացումն այն է, որ կառավարությունը տարբեր բիզնեսների մեջ փայեր չի մտնում, մտած չի բիզնեսի մեջ, չի ասում՝ դու այստեղ դիր, այնտեղ տար, սա տուր, սա քեզ, սա ինձ և այլն, իրենք վատ են զգում, դիսկոմֆորտի մեջ են: Եվ եկեք ընդունենք, որ ավանդական բիզնեսը, որ այսօր կա Հայաստանում, սովոր չէ այսպես աշխատել, որովհետև մենք իրեն ասում ենք` մենք քեզնից բան չենք ուզում, գնա, աշխատի, հարկ վճարի: 

Այո՛, Հայաստանի տնտեսական էլիտան շոկի մեջ է, չի հասկանում, ասում է` լավ, մեզնից այս չեն ուզում, այն չեն ուզում, միայն օրինական հարկ են ուզում, սրանք որտե՞ղ են մեզ «գցում»: Իրենք շոկի մեջ են, չեն հասկանում` ինչ է կատարվում, և իրենց ահազանգն այն է, որ տնտեսական քաղաքականություն չկա, որովհետև իրենց իմացած տնտեսական քաղաքականությունը հետևյալն է. դու այսքան «նալոգ» կտաս, այսքան հարկ կթաքցնես, դու այս մեկի հետ փայ կմտնես, այս փայդ կծախես այն մեկին, այստեղ սա կանես կամ կծախսես, այս ավտոն կարելի է առնել, այս ավտոն չի կարելի առնել: Դա ուղղակի ծիծաղելի խոսակցություն է: Այսօր Հայաստանում ռեալ տնտեսական պրոցեսներ են գնում, և եթե տնտեսական պրոցեսները չգնային, մենք այդ գումարները, հարկերը որտեղի՞ց ենք հավաքում: Ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ հարկերի գերակատարման մասին այսքան խոսում ենք, մենք տեսանելի ահազանգեր չունենք տնտեսական դաշտից, որ հարկային մարմինն իրենց տեռոր է անում: Ոչ ոք ոչ ոքի տեռոր չի անում»:

Խոսելով Հայաստանի ժողովրդավարական փոփոխությունների մասին` վարչապետ Փաշինյանն ասել է. «Եվրոպայի խորհրդի անդամ դառնալու առաջին օրից մենք եկել ենք այստեղ և ներկայացել ենք որպես կիսաավտորիտար, ամեն ինչը կիսա, ինչ ունեցել ենք, կիսա է եղել: Մենք այսօր Եվրոպայի խորհրդում հանդես ենք գալիս որպես լիարժեք ժողովրդավարական պետություն, և դա ոչ ոք կասկածի տակ չի առնում, այսինքն` այդ ինչպե՞ս է, որ 20, 25, 30 տարի անընդհատ քայլ առաջ, քայլ առաջ, ձեռք էինք առնում արդեն, ասում էինք` ամեն ընտրությունից հետո ասում եք քայլ առաջ, այսպես որ գնա, 50 տարի տեղ չենք հասնի: Այդ ինչպե՞ս եղավ, որ մի քանի ամսում Հայաստանը դարձավ կատարյալ ժողովրդավարական երկիր: Այդ ինչպե՞ս եղավ, այդ ի՞նչ հրաշք էր: Ես նկատի ունեմ, որ որպես վարչապետ ամեն օրվա հետ ավելի վստահ եմ զգում, որ մենք մեր առջև դրված խնդիրները կատարում ենք»:

 

 



Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է հանդիպումը շարունակել «Եվրոպական խորհրդարանական ասոցիացիա» կենտրոնի բակային հատվածում, քանի որ այնտեղ ևս հավաքված էին հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում էին շփվել և հարցեր ուղղել ՀՀ վարչապետին: Դիմելով նրանց` Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է. «Այս հանդիպումն ինձ համար առնվազն նույնքան կարևոր է, որքան ելույթը և հանդիպումը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որովհետև շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանում տեղի ունեցած ամենակարևոր փոփոխությունը հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունն այսօր ռեալ համախմբում է, այսօր Հայաստանի իշխանությունն ունի այդ լեգիտիմությունը` ներկայացնելու ամբողջ հայությանը, որովհետև այն հեղափոխությունը, որ տեղի է ունեցել Հայաստանում, միայն Հայաստանում ներկաները չեն արել: Այդ հեղափոխությունն անհնար կլիներ առանց սփյուռքի մեր հայրենակիցների մասնակցության, և ես գիտեմ՝ այստեղ կան մարդիկ, որ Ստրասբուրգից, Ֆրանսիայի տարբեր հատվածներից, նույնիսկ Գերմանիայից են եկել: Ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել հեղափոխության ընթացքում ձեր ակտիվության համար և ուզում եմ ասել, որ համախմբման պատճառն այն է, որ այդ հեղափոխությունը նաև ձեզնից յուրաքանչյուրի հաղթանակն էր: Պարտադիր չէ, որ բոլորը ֆիզիկապես Հրապարակում ներկա լինեին: Դուք թեկուզ սոցիալական ցանցերում ձեր բարոյական աջակցությամբ շատ մեծ ուժ եք տվել մեզ և այն ժամանակ որպես հեղափոխության մասնակից, կազմակերպիչ մեզ մեծ ուժ էիք տալիս ձեր հայացքներով, ձեր էներգիայով: Հիմա էլ նույնքան և նույնիսկ ավելի կարևոր է այսօրվա ձեր աջակցությունը մեզ համար` որպես կառավարություն և ինձ համար` որպես վարչապետ, որովհետև ձեր աջակցությունը մեզ ուժ է տալիս և՛ ներքաղաքական, ներքին տնտեսական հարցերը լուծելիս, և՛ մեզ ուժ է տալիս նաև միջազգային հարաբերություններում:


Երբ ես վարչապետ ընտրվեցի, եկա Հանրապետության հրապարակ և, դիմելով ժողովրդին, ասեցի հետևյալը` ժողովուրդ ջան, այսօր դուք հաղթեցիք, և այդ հաղթանակի պատճառն այն չէ, որ ես ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ այն, որ դուք եք որոշել, թե ով է լինելու Հայաստանի Հանրապետության վարչապետ: Եվ այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իմ հիմնական ուղերձը դա էր, որ այսուհետ Հայաստանի Հանրապետությունում միայն ու միայն ժողովուրդն է որոշում` ով լինի իշխանություն, ով լինի ընդդիմություն, և սա մեր ձեռք բերած ամենամեծ հաջողությունն է: Հեղափոխությունից առաջ Հայաստանի երիտասարդությունը, չգիտեմ քանի տարի, վանկարկում էր` մենք ենք տերը մեր երկրի: Այսօր դա արձանագրված է որպես իրողություն, որովհետև Հայաստանի Հանրապետության քաղաքացին է տերը Հայաստանի Հանրապետության, և հավատում եմ, որ դուք բոլորդ այստեղ այսօր կանգնած եք որպես հպարտ և արժանապատիվ քաղաքացիներ: 

 

 



Եվ ուրեմն` կեցցե՛ ազատությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»:

Այնուհետև վարչապետը պատասխանել է Ստրասբուրգի և հարակից շրջաններում բնակվող մեր հայրենակիցների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, երկրում տեղի ունեցող բարեփոխումներին, տնտեսական և սոցիալական զարգացմանը և այլն:

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ստրասբուրգի և հարակից շրջանների հայ համայնքի ներկայացուցիչների հետ վարչապետի` Ստրասբուրգ աշխատանքային այցի վերջին կանգառն էր: Ապրիլի 11-ի երեկոյան Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երևան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին