Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ռուսական հեռուստաալիքներն այսօր, կարծես թե, չափից ավելին են նյարդայնացնում...
Չեմ կարողանում, երևի թե, ճիշտ հաշվարկել-ուրեմն այդ տականք Սախալինի գուբեռնատորը այդ ինչքա՞ն փող էր գողացել: Մի միլիարդ ռուբլին այդ ինչքա՞ն է: Ճիշտ եմ հասկանում, որ այսօրվա կուռսով մի 150 միլիոն դոլա՞ր է: Ու այդ սաղ թողնել թուղթ ռուբլիով քյաշ էր պահում:
Ապո՞ւշ է իսկականից: Ասում են, մենակ գրիչ ուներ միհատ - կես միլիոն դոլար արժեր... Յանի, մենակ դրանով էր պայմանագրերն ու հրամանները ստորագրում: Փաստորեն, գրիչ ուներ, իսկ խե՞լք:
Բայց դե ինչ որ բան է փոխվել այդ երկրում, տեսնում եմ... Եթե դրան իսկականից պատժեն ամենաբարցր մակարդակով - ճիշտ կլինի: Համ ժողովուրդը դրանց կսկսի մանրից հավատալ, համ մի դրական տենդենց կզգացվի: Ուրիշ ձևով Պուտինը երկիրը չի կարողանա պահի:Բայց, աչքիս, հասկանում է... Ու անում է: Կանի...
Մեկն ըլի, ինձ ասի - այ տղա, քո դարդը լացի... Ինչ մի հատ ուրիշ երկրի վիճակին ես նայում, քոնի մասին մտածի)))