▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը չի փոքրացնի Ադրբեջանին զենքի վաճառքի ծավալը. Կոմանդոս

«Հանդիպումների ինտենսիվությունը կավելանա, բայց այն արդյունքը, ինչ ակնկալում ենք մենք և իրենք, դժվար թե հասնենք, քանի որ մենք չունենք համագործակցելու կապ, մենք տարբեր պլատֆորմների վրա ենք կանգնած»,-1in.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հայտարարությանը, թե նախագահի ընտրություններից հետո ղարաբաղյան բանակցություններն ինտենսիվ են դառնալու, ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ հավելելով, որ բանակցությունների արդյունքում շփման գծում կրակոցների ինտենսիվությունը կքչանա։

Արկադի Տեր-Թադևոսյանն անդրադարձավ նաև օրերս ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի պատվիրակության նախագահ Կոնստանտին Կոսաչովի հայտարարությանը, թե ՌԴ-ն ապրիլյան պատերազմից հետո հետևություններ է արել, և Ադրբեջանին զենք չի վաճառի եղած մասշտաբներով։

«Ռուսաստանը չի փոքրացնի Ադրբեջանին զենքի վաճառքի ծավալը։ Գիտենք՝ Ռուսաստանն ինչ վիճակում է, իրեն այդ գումարը պետք է, և նա կարող է այդ ծավալն ավելացնել, նաև Թուրքիային վաճառել»,-հավելեց Արկադի Տեր-Թադևոսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին