▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը՝ միջազգային մեկուսացման մեջ


Կրեմլում շատ կուզենային, որպեսզի ուկրաինական իշխանափոխությանը հաջորդեին հուզումներն այդ երկրի հարավում ու արևելքում։ Չստացվեց։
Ղրիմում տեղի ունեցան մեկ–երկու հանրահավաքներ՝ պրոռուսական, նույնքան էլ՝ հակառուսական կարգախոսներով։
Այս համատեքստում կայացվեց ռազմական միջամտության որոշումն, որն այլ կերպ, քան՝ ինտերվենցիա, հնարավոր չէ կոչել։
Առայժմ ռազմական բախումներ չկան, ավելի շուտ՝ ռուս զինվորականները սադրում են իրավիճակը Ղրիմում։
Բայց դա էլ բավարար է, որպեսզի վտանգվի հունիսին Սոչիում նախատեսված մեծ ութնյակի գագաթաժողովը, իսկ ԵՄ–ն Ռուսաստանին սպառնա նպատակային պատժամիջոցներով։
Ղրիմյան ավանտյուրան հավակնում է դառնալ Ռուսաստանի միջազգային մեկուսացման մեկնարկը։

Սուրեն Սուրենյանց

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին