▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել

Ռուսաստանում բարեհաջող փորձարկվել է միջմայրցամաքային «Տոպոլ» բալիստիկ հրթիռը, որը «Պլեսեցկ» կայանից արձակվելուց հետո խոցել է Կամչատկա թերակղզում նախանշված պայմանական թիրախը:

korrespondent.net-ի փոխանցմամբ՝  Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը հղումով, փորձարկումը թույլ է տվել ստուգել հրթիռի տեխնիկական բնութագիրն ու հակահրթիռային պաշտպանության  միջոցների հաղթահարման կարողությունը:

Աղբյուրը մանրամասնում է, որ սեպտեմբերի 5-10-ը Ռուսաստանում անցկացվում են «Կովկաս-2016» լայնամասշտաբ զորավարժությունները, որոնց ակտիվ փուլում ներառված է առնվազն 12.500 զինծառայող:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին