▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանը նոր զինտեխնիկա է մատակարարում Ադրբեջան

Ադրբեջանական haqqin.az-ը կայքը գրում է, որ ռուսական «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը մոտ օրերին Բաքու  է ուղարկելու Ադրբեջանի պատվիրած ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը, այդ թվում՝ «Солнцепёк» ТОС-1А ծանր հրանետային համակարգերի 2-րդ խմբաքանակը:

Նշենք, որ «Солнцепёк» ТОС-1А ծանր հրետանային համակարգի կրակոցի հեռավորությունը կազմում է 6.000 մետր։ Մեկ հրթիռի հարվածի տարածքը՝ կախված իր տեսակից, կազմում է 25-40.000 քմ (2.5-4 հա)

Բացի այդ, Ադրբեջան նաև  կուղարկվեն ТММ-6 ծանր մեխանիզացված կամուրջներ և ИМР-3М ինժեներային մաքրիչ մեքենաների առաջին խմբաքանակը (3 միավոր)։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին