▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսները սարսափեցին, երբ Փաշինյանը հատարարեց, որ հայակենտրոն է.Լևոն Շիրինյան

«ԱԺ-ում տեսա հասուն մի մարդու, ով կոնցեպտուալ իմաստով ամեն ինչ պատկերացնում է: Նա զգուշանում է, որպեսզի չգրգռի օտար ուժերին»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ հավելելով.

«Փաշինյանը քաղաքագիտության դասեր տվեց ՀՀԿ-ի խմբակին, որոնք ատելությամբ էին լցված, քանի որ զրկվում են կողոպուտից, աթոռներին բազմելու հաճույքից: Պետք է ասպետորեն ընդունեն իրենց սխալները: Նույնիսկ գողը, եթե գողություն ու թալան է արել, պետք է պատասխանատվություն կրի: ՀՀԿ-ականներն ու Աղվան Վարդանյանն այնպես էին խոսում, ոնց որ երկիրը 20 տարի է՝ իրենցը չէր: Բա կառավարեք: Ասում են՝ մեր ժողովուրդը: ժողովուրդն ընդհանրապս իրենց չի սիրում, ատում է, ակնհայտ է, չէ՞: Հիմա ինչո՞ւ եք ստորաքարշությամբ ուզում մնալ, նոր եկողներին խանգարել: Մավրն իր գործն արեց՝ պետք է գնա: Ուզում են անպայման Հայաստանին վնաս տալ: Սրանք, հավանաբար, 5-րդ շարասյունն են, որովհետև խոսք էին տվել, թե վարչապետի թեկնածուին ընտրելու հարցում չեն խանգարելու, բայց հետո այն «գորշ կարդինալը» Սերժ Սարգսյանին հրամայեց և հակագրոհի անցան: Կարծում եմ՝ Ռուսաստանից հրաման ստացան, որ փչացնեն այս գործը, բայց հասկացան, որ հնարավոր չէ: Փաշինյանն արտաքին քաղաքականության մասին չէր խոսում, բայց իրենք դիտավորյալ դրա վերաբերյալ հարցեր էին տալիս: Ռուսներն իրենց գործակալալական ցանցին վառեցին»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի այն դիտարկմանը, թե Փաշինյանը կառավարման ոլորտում փորձ չունի՝ Լևոն Շիրինյանը նշեց.

«Այո՛, կողոպտելու, «քցելու», ընդերքն օտարին ծախելու, գիտությունը ֆինանսներից զրկելու, օտարին ծառայելու փորձ չունի: Նա ասաց, որ իր աշխարհայացքն հայակենտրոն է և ռուսները սարսափեցին դրանից ու հակագրոհ կազմակերպել տվեցին: Ավելին՝ այնպես չէ, որ փորձառուն լավ է: Փորձառու սրիկան ամենավատ մարդն է, չէ՞: Կա պետական ինստիտուտ, բոլորս պետք է թիկունք կանգնենք: Այդպես որ լինի՝ շախմատ չեն խաղա նրա հետ, ով փորձ չունի»:

Քաղաքագետը նկատում է՝ ՀՀԿ-ի Սահմանադրական փոփոխություններն էլ հենց խեղդեցին իրենց.

«Ասում էինք, որ երկիրը խորհրդարանական համակարգին պատրաստ չէ, քանի դեռ չկան մաքուր կուսակցություններ, միայն ԿԳԲ-ի կառույցներ են: Մեքենան, եթե անվադող չունի, քշել չեն կարողանա: Պետք է նախագահական համակարգի տարրեր մտցենք, որպեսզի ապրի այս երկիրը»

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին