▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսների դժգոհության պատճառն այն է, որ Նժդեհը մտածում էր անկախ Հայաստան ունենալու մասին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովան հայտարարել է, որ իրենք զարմանում են Երևանում Նժդեհի արձանի կապակցությամբ, և դա համար էլ է նացիզմի դրսևորում: Նախքան մեզ տենց բաներում մեղադրելը ռուսները լավ կանեն հիշեն, թե պատերազմի մեկնարկից օրեր առաջ ով էր դաշնակցում Նացիստների հետ, և որ պակտով գործնականում սանձազարծվեց այդ սարսափելի պատերազմը: Իրականում ռուսների դժգոհության պատճառը այն չէ, որ Նժդեհը կռվել է վերմախտի կազմում, այլ այն է, որ Նժդեհը որպես գործիչ մտածում էր Անկախ Հայաստան ունենալու մասին և այդ իսկ պատճառով զենքը ձեռքին ռուս-թուրքական տանդեմին կարողացավ Սյունիքից դուրս վռնդել: Սա է կայսրության ջղաձիգ արձագանքի պատճառը..... Վստահաբար հայ հասարակության մեջ պետականամետ մոտեցումները գնալով ավելանալու են: Կայսրությունն էլ դեռ շատ առիթներ կունենա ջղաձգվելու:

Դավիթ Ֆիդանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին