▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսուլման պուտիլովշչիկների հանդեպ լավագույն մոտեցումը

Ես ինձ շատ վատ եմ զգում, երբ ՖԲ-ում տեսնում եմ ինչպես են լուրջ, գիտակից մարդիկ բանավեճի բռնվում, ժամանակ և էներգիա վատնում, ներվ քայքայում ռուսուլման-պուտիլովղչիկների հետ: Այսօրվա աշխարհում տեղի ունեցող նոր կատակլիզմների շնորհիվ, տեղի են ունենում արմատական մեծ փոփոխություններ, արդյունքում շահելու են այն երկրներն ու ժողովուրդները, որոնք հասկացել են «հավերժ թշնամի-բարեկամի» և «հավերժ շահի» բանաձևի կարևորությունը և սովորել են ջոկել իրենց խերն ու շառը: Իսկ նրանք, ովքեր 21-րդ դարում էլ շարունակում են ապրել և մտածել «հին տոմարով», ստիպված պետք է լինեն հին աշխրհից դուրս որևէ բան տեսնել սոսկ համացանցով, սակայն երբեք իրենց շուրջը՝ իրական կյանքում:
 Նրանք, որվքեր այսօր էլ «հին տոմարով» շարունակում են բանդիտա-չեկիստական Ռուսաստանում և նրա ծայրագավառ Հայաստանում կատարված ցանկացած հանցագործության՝ կողոպուտ, թալան, սպանություն, տեռռոր և այլն, հետքերը տեսնել եվրոպաներում և ամերիկայներում, ապա ոչ միայն արժանի չեն լուրջ վերաբերմունքի, այլ նրանց հանդեպ հումորից ու սարկազմաց բացի ցանկացած մոտեցում կոպիտ մարտավարական սխալ կլինի: Օրինակ՝ «Նեմցովին Ամերիկան սպանեց» զառանցանքին, պետք է արձագանքել ճիշտ այնպես, ինչպես՝ «Ամերիկան նախանձից չի թողնում, որ մենք զարգանանք» հին, բոլշևիկյան «բացատրությանը»...
Հարգելի ընկերներ, նրանք, ովքեր միամտաբար այս նավթալինահոտ մարդկանց հետ վեճի են բռնվում ու փորձում  «բան» ապացուցել, թարգե՛ք այդ անշնորհակալ գործը, խնայեք ձեզ ավելի կարևոր գործերի համար: Հումորով մոտեցեք և պարզապես պատասխանեք նրանց. --- Բա չէիք իմանու՞մ, որ այդ ամենը Ամերիկան է անում: Լենինից ու Ստալինից սկսած, 20-30 թթ. տեռռորով, 37 թվով, ամբողջ երկիրը համակենտրոնացման ճամբարների վերածելով, 100 մլն մարդու գլուխ ուտելով, պայծառ մարդկանց վերացնելով, գժանոցներ խծկելով, բոլոր ազգերից «մեկ ազգ» ձուլելով, գորբաչևյան կեղծ վերակառուցմաբ, կայսրության կերպարանափոխմամբ, էստաֆետի փայտիկը վերջում չեկիստ- բռնակալ Պուտինին հանձնելով և դեռ վաղվա գալիք փորձանքներն էլ վրան, բոլորը, բոլորը Ամերիկան է անում: Իսկ ամերիկյան «ներխուժման» դիմացը կարող եք առնել միայն ու միայն հին, փորձված, հավատարիմ մեթոդով՝ քաշեք ձեր շուրջը կրկին ժանգոտ փշալարը, մեկուսացեք արտաքին աշխարհից, որպեսզի նախանձից ձեր դրախտային «լայնարձակ երկիրը» քանդող չլինի, ձեր անդորրը ոչ մի ոսոխ չխանգարի: Թե չէ, դուք էլ մեղք, ձեր էդ հալին, հլա մի հատ էլ բույժույների հետ էք հարյուր տարվա կռիվը շարունակում...

Արմեն Զատիկյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին