a1plus.am-ը գրում է. Գործարար պատգամավոր Գագիկ Ծառուկյանի մայրը հիմքեր ունի կարծելու, որ իր եւ Հռոմի Պապի միջեւ ընդհանուր եզրեր կան. «Իմ մայրս կաթոլիկ է, հնարավոր է, որ Հռոմի Պապն էլ է կաթոլիկ, ինչ-որ ժառանգական գեներով մի բան անցած լինի»:
Գուցե նաեւ այդ պատճառով է Ռոզա Ծառուկյանը բարեգործ՝ նա կաթոլիկ մորից է ժառանգել այդ գիծը, խղճով եւ բարի կին էր գյուղի մեջ,-հիշում է տիկին Ծառուկյանը. «Մահացել է 87 տարեկան հասակում, բայց ամբողջ հանրությունը նրա թաղման արարողությունը կատարում էին, ոնց որ մի 27 տարեկան կնոջ»:
Տիկին Ծառուկյանը Պապի կյանքն ու կենսագրությունը չգիտի, չի կարող ասել՝ համեստ է նա, թե ձեւեր է թափում: Բացի դրանից, Գագիկ Ծառուկյանի մայրն իր փիլիսոփայությունն ունի. «Ցանկացած մարդ, որ բնությունից ծնվում է, աշխարհ է գալիս, պարտավոր է ենթարկվի բնության օրենքներին եւ իր ստեղծածից անպայման բաժնեմաս հանի կարիքավորներին»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում