▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ահաբեկչական ա՞կտ է, թե ինչ-որ մեկը ռազմամթերք է տեղափոխել՝ առանց ահաբեկչության նպատակի. Փաշինյան

«Գրեթե միանշանակ է, որ ավտոբուսի մեջ պայթյուն է որոտացել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում այսօր տեղի ունեցած պայթյունի դեպքին: «Հարցն այն է՝ սա ահաբեկչական ա՞կտ է, թե ինչ-որ մեկը ռազմամթերք տեղափոխելիս է եղել՝ առանց ահաբեկչության նպատակի և պայթյունը հնչել է ակամա։ Հ.Գ. Ավտոբուսն աշխատել է դիզելային վառելիքով։ Նստարանների կտորներին հրդեհի ակնհայտ հետքեր չկան»,- նշել է Փաշինյանը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին