▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա արդեն խայտառակություն էլ չէ, այլ չգիտեմ ինչ է

Սա արդեն խայտառակություն էլ չէ,  սա չգիտեմ ինչ է: Սահմանային լարվածության հարցով արդեն արտահայտվել է ամերիկյան պետդեպը և Ռուսաստանի ԱԳՆ-ը, իսկ ՀՀ ԱԳՆ-ն քար լռություն է պահպանում:

Ես չեմ հասկանում, թե ո՞ր մեղքներիս համար է աստված մեզ սենց խայտառակ վատ դիվանագիտական կորպուսով պատվել, բայց որ սրան դիմանալ էլ չի լինում՝ փաստն է: Ախն ինչպե՞ս կարելի է հանդուրժել նման ոչ կոմպետենտ ու ձրիակեր կառույց: Խեղճ ՊՆ-ն է ընկած այդ բառադիների գործն անում՝ դեսպանատների ներկայացուցիչներ հրավիրում, հայտարարություններ հրապարակում և այլն: Էհ դա ինչների՞ս է պետք կարմրաթուշ թմբլիկների այդ կույտը, եթե բացի ֆռֆռալուց ոչ մի բան չեն անում, բերեք փակենք ու այդ միջոցները հատկացնենք ՊՆ-ին, մի հատ էլ նոր վարչություն բացենք, որը կզբաղվի արտաքին քաղաքականությամբ:

Արմեն Հովսեփյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին