Հասարակական, քաղաքական գործիչ Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Էս տեսակը թշնամի նիկոլահորի ամենավտանգավոր, ամենաեղկելի, ամենաքստմնելի, ամենաանբարո տեսակն է:
Սա ախուրյանցի անո չէ, որ ծիծաղենք ու մոռանանք:
Սա դպրոց է մտնում, սա աշակերտներ է «կրթում»:
Գորիսեցի երեխային, որ ամեն օր տեսնում է ադրբեջանական դրոշը ու գտնվում է ադրբեջանցու բռի մեջ, սա պատմում է, որ դա ճիշտ է, որ ադրբեջանցիները հիմա իրենց հողում են, որ Արցախը ու Գորիսը ադրբեջանական են, որ տղերքը զոհվել են, լավ են արել, իրենց ծնողները չպիտի ողբերգություն սարքեն դրանից, որ միայն նիկոլը կարողացավ պետություն սարքել՝ արյան գնով պահած Արցախը իր անգնահատելի ռեսուրսներով նվիրելով թշնամուն ու Հայաստանը բզկտելով, ոստիկանական այլանդակապետություն ստեղծելով, աստղաբաշխական տուրքեր ու հարկեր սահմանելով, գյուղական համայնքները խոշորացնեով ու ոչնչացնելով:
Սա մեր օրերի վահե իսխանն է:
Չէ, սա ավելի վատ է, քան վահե իսխանը, վահե իսխանը երեխա չէր «կրթում» ու գիտակցում էր, որ ինքը դավաճան է ու գաղտնի էր գործում:
Իսկ այս նողկալի վիժվածքը հպարտանում է իր տեսակով՝ մեր օրերի ահասարսուռ նիկոլաիրականությունն է:
Ես դժվարանում ու վախենում եմ պատկերացնել սրա նման ազգադավ, ծախու տականքի պատճառած աղետը:
Ծախու տականք, որին այդպես կուրացրել է ճիվաղի շնորհած մրցանակը:
Սրա մասին նախորդ գրառմանս տակ շատ ֆեյսբուքյան ընկերներ-գաղափարակիրներ համաձայն չէին ինձ հետ:
Իսկ հետաքրքիր է, հիմա ի՞նչ եք մտածում»