▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա էլ Վեհափառի խոսքերի խեղաթյուրման մասով

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

 

Սա էլ Վեհափառի խոսքերի խեղաթյուրման մասով:
«Առավոտ»-ի թղթակիցը Նոր Հաճընում Գարեգին Բ-ի հետ զրույցում մեջբերել ա Ջիվանու խոսքերը. «Իրենք հաց չունեն ուտելու համար, յոթը վանք են շինել. Խելքի աշեցեք» ու հարցրել ա՝ էս խոսքերը ձեզ էսօրվա Հայաստանի վիճակը չե՞ն հիշեցնում: Վեհափառը պատասխանել ա, բառացի. «Ես կարծում եմ, որ հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգեւոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին»:
Գարեգին Վեհափառը ասել ա էն, ինչ որ ասել են բոլոր (ոչ միայն քրիստոնյա) հոգեւորականները 2000 ու ավելի տարիներ ի վեր՝ նյութականից ոչ պակաս կարեւոր է հոգեւոր սնունդը (ընդ որում, «հոգեւորը» պետք չի անպայման հասկանալ «կրոնական», կինոն, երաժշտությունը, գեղարվեստն էլ են հոգեւոր սնունդ): Ուղղակի, մի ուրիշ թերթում «Մարդիկ իրենց սովը հոգևոր արժեքների միջոցով կհագեցնեն» վերնագրից ստացվել ա, որ Վեհափառն ասում ա՝ «հաց մի կերեք, հոգեւոր սնունդով յոլա գնացեք»:
Կարելի ա Գարեգին Ներսիսյանին լավ հոգեւորական չհամարել, տարակուսել որոշ եկեղեցականների վարքից, քննադատել եկեղեցին, առաջին հերթին, հանցագործ իշխանություններին կցվելու համար եւ այլն, կարելի ա ընդհանրապես անաստված լինել, բայց չի կարելի խեղաթյուրված խոսքի հիման վրա դատողություններ անել:

Սա էլ Վեհափառի խոսքերի խեղաթյուրման մասով:«Առավոտ»-ի թղթակիցը Նոր Հաճընում Գարեգին Բ-ի հետ զրույցում մեջբերել ա Ջիվանու խոսքերը. «Իրենք հաց չունեն ուտելու համար, յոթը վանք են շինել. Խելքի աշեցեք» ու հարցրել ա՝ էս խոսքերը ձեզ էսօրվա Հայաստանի վիճակը չե՞ն հիշեցնում:

Վեհափառը պատասխանել ա, բառացի. «Ես կարծում եմ, որ հոգեւոր կյանքի զորացումը կարող է ապահովել հանապազօրյա հացը մեր ժողովրդի համար: Երբ հոգեւոր, բարոյական կյանքն իր բարձրության վրա չէ գտնվում, դժվարությունները մշտապես ուղեկից կլինեն մեր ժողովրդին»:Գարեգին Վեհափառը ասել ա էն, ինչ որ ասել են բոլոր (ոչ միայն քրիստոնյա) հոգեւորականները 2000 ու ավելի տարիներ ի վեր՝ նյութականից ոչ պակաս կարեւոր է հոգեւոր սնունդը (ընդ որում, «հոգեւորը» պետք չի անպայման հասկանալ «կրոնական», կինոն, երաժշտությունը, գեղարվեստն էլ են հոգեւոր սնունդ):

Ուղղակի, մի ուրիշ թերթում «Մարդիկ իրենց սովը հոգևոր արժեքների միջոցով կհագեցնեն» վերնագրից ստացվել ա, որ Վեհափառն ասում ա՝ «հաց մի կերեք, հոգեւոր սնունդով յոլա գնացեք»:Կարելի ա Գարեգին Ներսիսյանին լավ հոգեւորական չհամարել, տարակուսել որոշ եկեղեցականների վարքից, քննադատել եկեղեցին, առաջին հերթին, հանցագործ իշխանություններին կցվելու համար եւ այլն, կարելի ա ընդհանրապես անաստված լինել, բայց չի կարելի խեղաթյուրված խոսքի հիման վրա դատողություններ անել:

Տիգրան Քոչարյան

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին