▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա գորգերի և գորգագործության հայրենադարձությունն է, վերադարձ` ըստ պատկանելության

Հայկական գորգարվեստի հարուստ ավանդույթների մերօրյա վերելքը սկսվում է նոր նախաձեռնությամբ: Նախագիծ, որտեղ խաչվում են հայ եկեղեցու ճարտարապետությունն ու գորգարվեստը: Ձեռագործ գորգը բացվեց Գանձասարում, հետո ևս 4 եկեղեցիներում: Գանձասարի եկեղեցու այս գորգը համադրում է հայկական ավանդական գորգագործության տարրերն ու նոր ճարտարապետական սիմվոլները: Այս նոր նախշերով գորգը , հատուկ նախագծված Գանձասարի համար, հենց այդպես էլ կոչվելու է. Գանձասար գորգ: Եվ այդպես, ամեն եկեղեցու համար: Եթե խոսենք սիմվոլների լեզվով, ապա սա նախաձեռնություն է,որով վերաիմաստավորում ենք մեր խորհրդանիշները, և հայ եկեղեցուն վերադարձնում իր ձեռագործ հողը: Որպեսզի տանտիրոջ իրավունքով Գանձասար կամ Արցախի առաջնորդի նստավայր վերադարձած գորգը` փռվի սրբագործված հատակին, և խորհրդանշի հարազատ հողը: Սա գորգերի և գորգագործության հայրենադարձությունն է, վերադարձ` ըստ պատկանելության: 

Արտակ Ալեքսանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին