▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Կորոնավիրուսի ևս երկու հաստատված դեպք՝ Արցախում

ԱԳՆ խոսնակը՝ Թուրքիայի կողմից ՀՀ-ին աջակցելու լուրերի մասին

Արցախի ոստիկանությունը սուտ է տարածում՝ փորձելով կոծկել սեփական հանցագործությունը. Դանիել Իոաննիսյան

Մենք կօգնենք Ձեզ հասկանալու... Էդմոն Մարուքյան

Աշխատավարձը նախարարների միակ կամ նույնիսկ հիմնական եկամուտը չի. Հրանուշ Խառատյան

Շտապբուժօգնության հաշվեհամարին փոխանցել եմ մարտ ամսվա աշխատավարձս. Հայկ Մարության

ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության Դավթաշենի բաժանմունքի պետի հետ լքել են շենքը

Պետության աջակցությունը ՓՄՁ-ներին, որոնք գործունեություն են ծավալում հետևյալ ոլորտներում

Ռոբերտ Քոչարյանը դատական հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՔԾ-ի և ՀՀ-ի

Մահացել է Օպերային թատրոնի երգչուհի Գայանե Գրիգորյանը

Կարագի, ձեթի, խնձորի գները շարունակում են նվազել, հացի գինն անփոփոխ է. խոզի միսը մարտին. . .

Մանրամասները առաջիկայում․ Ահարոնյանը՝ ԱԱԾ-ի և ՆԱՎ-ի համատեղ միջոցառման մասին

Երևանում իսպանացի տրասգենդերները էլեկտրաշոկի միջոցով մարդու են թալանել

Չինաստանից Հայաստան են բերվել մեծաքանակ բժշկական պարագաներ

Կարևոր տեղեկություն ՌԴ-ում աշխատանքը կորցրած և դժվար կացության մեջ հայտնված ՀՀ քաղաքացիների համար

ԱԱԾ մեծ թվով ծառայողներ այցելել են Ոստիկանության բաժանմունք, թույլ չեն տալիս պետին, տեղակալին. . .

Խնդիր չեմ տեսնում պետական պարտքը ավելացնելու հետ կապված, սակայն վաղ է խոսել այդ մասին․փոխվարչապետ

ԱԺ հատուկ քննիչ հանձնաժողովը բավարարել է Սերժ Սարգսյանի պայմանը

4 նոր դեպք Արարատի մարզում. 80-ամյա պացիենտը մահացել է Արտաշատի բժշկական կենտրոնում. մարզպետ

Այս ամենը ամեն օր ու բացառապես բոլորին է հասնում`թե Նորքում բուժվողներին, թե տարբեր. . .

Այս գիշեր բավականին լարված էինք. Նիկոլ Փաշինյան

Ինձ զանգած կինը լացակումած պատմեց, որ իր և իր նման շատերի ընտանիքները սովի են մատնված․ Վարուժան Ավետիսյան

Այս պահին մեր ամենամեծ մարտահրավերը հետևյալն է․ Նիկոլ Փաշինյան

Հաստատված կորոնավիրուսով արցախցու վիճակը կայուն է. Արցախում թեստավորվել է ևս 3 անձ

Կորոնավիրուսից 80-ամյա տղամարդ է մահացել. դեպքերի ընդհանուր թիվը` 921

Ավագ Հինգշաբթի․Մտորումներ

Տույժ-տուգանքների մասին

Սա՝ ի կատարում իմ նախահեղափոխական խոստման․ Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսով վարակված 4–ամյա փոքրիկը դեմքի վիրահատության է ենթարկվել. Արմեն Մուրադյան

500 հազար դրամը նախարարի համար քիչ է. Լենա Նազարյան

«Ալեքս տեքստիլի» աշխատակիցներին մարտին վճարել են միայն աշխատած 4 օրվա համար

Յա դուռը ճռա, յա ինքը հոդված գրի. Աշոտյան

Ավագ Չորեքշաբթի․ Մտորումներ

Դավիթ Խաժակյանը պատրաստ է դառնալ Հանրային ՀԸ էջի «ադմին» եւ հեռացնել այնտեղից հայհոյանքները

Հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ 758 պացիենտ բուժում է ստանում. 4571 թեստ բացասական. . .

«Ելակը մտավ զորամաս». Նիկոլ Փաշինյան

Էրդողանը պատրաստակամություն է հայտնել դեղորայքի հարցում Հայաստանին օժանդակություն ցուցաբերել

«Սա իսկական աղետ էր, իր օրվա հացը հողից արարող գյուղացու համար». Գագիկ Սուրենյան

Սպասի հակագազս հագնեմ՝ նոր կփռշտաս․․․Վանաձորցի կինը՝ ոստիկանին

Հայկ Մարությանը դիմակով է մասնակցում Նիկոլ Փաշինյանի մոտ խորհրդակցություններին

Ժամեր անց Երեւանում վայրէջք կկատարի Չինաստանից բժշկական պարագաների եւ սարքավորումների խմբաքանակը. Ավինյան

Նոր առաջարկություններ` պետության աջակցությունից օգտվող շահառուների շրջանակն ընդլայնելու նպատակով

«Ձեր պատասխանից է կախված նիստին մասնակցելու` նախագահ Սարգսյանի որոշումը»

Մասիս Մայիլյանը սկսեց խաղաթղթերը խառնել. տղամարդը պետք է ընդունի իր պարտությունը. Հրանտ Բագրատյան

«Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին». նախարար

Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը

«Ճակատի թիկունքում են գտնվում նաև մեր ծնողները, երեխաները, ընկերներն ու հարազատները». Արթուր. . .

ԱԻՆ-ը 2 օրում 527 հանրային տարածք է վարակազերծել․ դրանցից 326-ը առևտրային կազմակերպություններ են

Միշտ ծիծաղելով պատասխանում եմ՝արդյո՞ք արյան քննություն պետք է անեմ, որ պարզեն` հայ եմ. Մարի Լու Փափազյան

Ավիացիայի մասին շատ լացողները երկար տարիներ քանդել են այն. Փաշինյան

«Սա հատուկ ծառայություններին բնորոշ ձեռագիր է». Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ժամանակն է խոսել այս մասին։

Լրացավ մեկ տարին, ինչ Շանթ Հարությունյանը հինգ տարվա բանտային կալանքից հետո ազատ է արձակվել։ Այս մեկ տարվա ընթացքում անդադար կարծիքներ եմ լսել՝ կապված Շանթ Հարությունյանի լռության հետ։ Բազմաթիվ պատեհ առիթներով նշել եմ, թե ինչու հանրային ակտիվությամբ հանդես չի գալիս Շանթ Հարությունյանը։

Այնուամենայնիվ, իմ կողմից առաջ քաշած բոլոր պատճառաբանություններն այդպես էլ մնացին լուսանցքում և շարունակվեց հատուկ ընդգծված կերպով արշավ՝ Շանթ Հարությունյանի լռության դեմ։

Խնդիր էր դրված վարկաբեկել Շանթ Հարությունյանին և ըստ էության փորձել արժեզրկել նրա հնարավոր հանրային ելույթներն ու ակտիվությունը։ Սա հատուկ ծառայություններին բնորոշ ձեռագիր է, որը, ցավալիորեն, բավականին հեշտորեն կիրառվում է հայ հասարակության գրեթե բոլոր շրջանակներում։

Հիմա ամբողջապես ներկայացնեմ իրավիճակը։

Սակայն հարկ եմ համարում նշել, որ խոսքս ուղղված է բոլոր ազնիվ և պարկեշտ քաղաքացիներին։

Հարգելի՛ հայրենակիցներ, պարզաբանելով միտքս, նշեմ, որ Հայաստանում այս պահին հանրային և պետական մտահոգության առարկաներ են հետևյալ խնդիրները.

1. Արցախյան հիմնահարցի կարգավորում. Պատերազմ, թե՞ խաղաղություն,

2. ՀՀ ընդհանուր արտաքին քաղաքականություն. Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Արևմուտք փոխհարաբերություններ,

3. ՀՀ ներքին արժեհամակարգի ձևավորման խնդիր. արժեքների հեղափոխություն,

4. Երկրի ներքին անվտանգության ապահովման, արդարադատության և օրինականության պահպանման խնդիր,

5. Տնտեսական բարեփոխումների խնդիր. Հայաստանում ներդրումների, աշխատատեղերի հարց

Իմ և Շանթ Հարությունյանի դիտարկմամբ՝ բոլոր վերոնշյալ այս խնդիրներն են, որ այսօր հանրային ակտիվ քննարկումների տեղիք են տալիս՝ ընդհուպ հանգեցնելով կոնֆրոնտացիոն դրսևորումների։ Քանի որ այսօր հիմնական օրակարգային խնդիրները սրանք են, ուստի Շանթ Հարությունյանը նպատակահարմար չի գտնում խոսել հիմա՝ համարելով, որ ինքն իրեն կրկնելու անհրաժեշտություն չունի։ Այս վերոնշյալ հարցերին նա անդրադարձել է դեռևս բանտային մոտ 3 ժամ տևողության ասուլիսի ընթացքում՝ 2018թ. սեպտեմբերի 8-ին։
     Բոլոր մարդիկ, ովքեր իսկապես և ազնվորեն ցանկանում են իմանալ Շանթ Հարությունյանի կարծիքն այս խնդիրների շուրջ, հորդորում եմ՝ ևս մեկ անգամ ամբողջապես լսել Շանթ Հարությունյանի բանտային ասուլիսը։
     Իսկ բոլոր մնացածներին ոչինչ չունենք ասելու և պարզաբանելու։

Եվ վերջում տեղեկացնեմ, որ Շանթ Հարությունյանը աչալրջությամբ հետևում է թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական գործընթացներին։ Կարևոր է նշել, որ ուշադիր հետևում է նաև հանրային տրամադրություններին և եթե Շանթ Հարությունյանը զգա, որ նոր խոսքի կարիք կա, ապա հանգիստ եղե՛ք։ Շանթին ոչինչ հետ չի պահի՝ ազատորեն ներկայացնելու իր մտքերն ու կարծիքները։

Հ.Գ. Իսկ սա անձնապես իմ կողմից՝ ուղղված բոլոր ազնիվ միամիտներին և՛ բոլոր միտումնավոր սրիկաներին.

Արդեն 70 տարուց ավելի է, որ Հարությունյան ընտանիքը երբեք չի լռել և պայքարել է Հայաստանի և հայ ժողովրդի ազատության և անվտանգության համար՝ սկսած Խորհրդային միության ժամանակներից ընդհուպ մինչև մեր օրեր։
     Արդեն 4 սերնդի չեն կարողանում լռեցնել թե՛ Խորհրդային բանտերով և թե՛ այլ դաժան հալածանքներով։ Եվ դուք՝ միամիտնե՛ր կամ սրիկանե՛ր, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք իմ հասարակ աշխատանքը (պատգամավորի օգնական լինելը), կարող է ինձ և հորս հետ պահել տասնամյակներ ընթացող պայքարից։

Հետևությունները թողնում եմ Ձեզ...»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին