▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա ի՞նչ գործ ունի այստեղ. գեներալները խորհրդակցության սենյակից դուրս են հրավիրել Արսեն Թորոսյանին

Երեկ նախագահ Արմեն Սարգսյանի հետ Գլխավոր շտաբ էր գնացել նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, սակայն նրան չի հաջողվել ներկա գտնվել գեներալների հետ հանդիպմանը:

Այս մասին գրում է Mediaport-ը:

Գեներալները նկատելով Թորոսյանին՝ հարցրել են՝ «սա ի՞նչ գործ ունի այստեղ», ապա դուրս են հրավիրել նրան խորհրդակցության սենյակից: Իսկ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ներկայացրել են փաստեր՝ պնդելով, որ Փաշինյանի հրաժարականի իրենց պահանջն անբեկանելի է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին