▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա Նոր, անտեր Հայաստանն է, որտեղ դրա «նոր տերերն» ամենուր փոսեր էին փորել մեզ համար

Լրագրող, Հ2-ի Լուրերի մեկնաբան Գոհար Սրապիոնյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է «Կարգին փոս ու կարգին պատահար. հատուկ` «հեղափոխականների» ասֆալտով Հայրենիքս չափածների համար: Եղվարդի խճուղում մոտ երկու ամիս է` այս անտերուդուզ վիճակն է: Անհավանական խցանումներ ու անհավանական դեպքեր միայն այն բանի համար, որ քաղաքապետարանը «տերը չէ իր քաղաքի»:

Ու՞ր է վերահակողությունը, նույնիսկ, եթե մասնավոր սեկտորն է փոսը փորել: Էլ չեմ ասում, որ ասֆալտով ( ընդ որում` նախկինների կնքած տենդերներով ու պայմամագրերով սկսած ասֆալտապատմամբ) խաբելով մարդկանց` փողոց փակած իշխանազավթների «ղեկավարած» փողոցներում այսօր այնքան փոսեր են, որ նույնիսկ իրենց տեր Լևոն-տեր-պետրոսյանի անտերության ժամանակ չկար: Սա Նոր, անտեր Հայաստանն է, որտեղ դրա «նոր տերերն» ամենուր փոսեր էին փորել մեզ համար: ԲԱՅՑ ԻՄԱՑԵՔ, դուք եք ընկնելու ձեր փորած փոսը: Տարոն Մարգարյանին վիրավորողներ ու նրա` հրաշալի ձևով խնամած քաղաքից դժգոհներ, հիշում ե՞ք, որ այս դժգույն ու դժբախտ քաղաքը , որ հիմա Էրիվան դառնալու վտանգի առջև է, մի ժամանակ մեր վարդագույն Երևանն էր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին