▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սա սադրանք է՝ միտված հաստիքի յուրացմանը». ո՞վ էր Նոր Նորքի ֆեյսբուքյան էջից սկանդալային գրառում արել

Նոր Նորք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջի վարող Նարինե Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օրերս սկանդալի առիթ դարձած մեկնաբանությանը: Նա մասնավորապես գրել է. «Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը գործում է իր իսկ կողմից հրապարակած «Զզվելի ա» կարգախոսով:

Երկար տարիներ աշխատելով լրատվության ոլորտում, շփվելով հազարավոր մարդկանց հետ, լինելով մասնագիտությամբ հոգեբան՝ շուրջ մեկ տարի է՝ Նոր Նորք վարչական շրջանի էջի հիմնադիր- պատասխանատուն եմ և աշխատել եմ անվճար: Արդեն պետք է լուծվեր հաստիքի հարցը և, ըստ պլանավորված սցենարի, ինձ խնդրեցին իրենցից որևէ մեկին ՍԱՐՔԵԼ ադմին. ու հանկարծ համացանցում հայտնվում է նյութ, որտեղ Նոր Նորքի պաշտոնական էջից հայտնվում է «Զզվելի ա» քոմենթը և դառնում համացանցի հիթ: Սա սադրանք է՝ միտված հաստիքի յուրացմանը:
     Բայց և այնպես, չեմ կարող շնորհակալություն չհայտնել քաղաքապետարանի իմ գործընկերներին, մասնավորապես՝ Հակոբ Կարապետյանին, այս մեկ տարվա ընթացքում կատարած համատեղ աշխատանքն արդյունավետ դարձնելու, յուրաքանչյուր գործին փոխըմբռնումներով մոտեցում ցուցաբերելու համար։ Շնորհակալ եմ նաև հաստիքի խնդրին խորքային վերլուծություն և օբյեկտիվ լուծում տալու համար։
     Հանդես եմ գալու նաև մամլո ասուլիսով, նախապես օրը և ժամը կտեղեկացնեմ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին