▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շաբաթ օրով աշխատելու տրամաբանությունը ո՞րն է

Մարդ, որպեսզի արդյունավետ աշխատի, պետք է հանգստանա: Մեկ կիրակին բացարձակապես բավարար չէ նորմալ հանգստանալու և մյուս շաբաթ արդյունավետ աշխատելու համար: Սա մեկ:

Երկրորդ. ենթադրենք մի երկուշաբթի օր բախտի, կառավարության որոշման թե մեկ այլ պատճառով հայտարարվում է ոչ աշխատանքային օր: «Ոչ աշխատանքային»չի նշանակում «հետո փոխհատուցվող», որ սովորություն են դարձրել շաբաթ օրը աշխատանքային հայտարարեն: Կառավարության որոշում կա ՀՀ-ում շաբաթ-կիրակի օրերը ոչ աշխատանքային համարելու մասին: Իսկ եթե մի օր էլ հայտատարվում է ոչ աշխատանքային պետական կամ եկեղեցական տոնի կամ ուրիշ պատճառով՝ է դա հո չնշանակեց, որ այդ օրը պետք է փոխհատուցվի աշխատավոր դասակարգի կողմից: Այդ ոչ աշխատանքային օրն էլ հո ձեր գրպանից չեք հանում տալիս աշխատողներին, կառավարության անդամներ: Թե՞...

Չնայած այստեղ են ասել. ումից ինչ ենք ուզում՝ կառավարությունից՝ բանական որոշում:

Մովսես Դեմիրճյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին