«Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ի տնօրեն Արամ Մաթևոսյանը, տարածել է հաղորդագրություն՝ վերջին օրերին համացանցում տարածված որսի մասին տեսանյութի վերաբերյալ: Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.
«ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզի պետական անտառային ֆոնդի տարածքներն օգտագործելու մասին» ՀՀ կառավարության 2004թ. հունիսի 10-ի թիվ 894-Ն որոշմամբ «Սաֆարի ինտերնացիոնալ» հայ-իտալական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ին թույլատրվել է Վայոց Ձորի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող և ընկերությանն հանձնված տարածքներում կազմակերպել վայրի կենդանիների սիրողական որս: Վերոհիշյալ որոշումով ամրագրված է նաև համապատասխան կենդանատեսակների որսի թույլատվությունը:
Այս իրավական ակտերի հիման վրա էլ ՍՊԸ-ն ծավալել է իր գործունեությունը, որի մասին տեսանյութը տարածվել էր համացանցում: Ընկերության տնօրինությունը պատրաստ է խնդրով շահագրգիռ անձանց և կազմակերպություններին ներկայացնել մեր համապատասխան գործունեությունը կանոնակարգող փաստաթղթերի ողջ փաթեթը»:
Վերոնշյալ տեսանյութը կարող եք դիտել այստեղ: