▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սահմանը հատած զինվորի և իր ընտանիքի միջև լարված հարաբերություններ են եղել. Սեյրան Օհանյան. yerkir.am

 

Այսօր լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարցրել են սահմանը հատած և Ադրբեջանի կողմն անցած զինվորի մասին: Նա նախ նշեց, որ ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութը, որում սահմանը հատող զինվորն է ու նրա պատասխանները, ակնհայտորեն հակառակորդի կողմից պատրաստված տեսանյութ էր:   Սեյրան Օհանյանը նշեց. «Այն պահին, երբ այդ զինվորը լքել էր, մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է նա արագ վազում, չի ստացվել կանխել»: Այդ արարքի պատճառների մասին նախարարը ասաց. «Պատճառները պետք է փնտրել նրա ընտանիքի մեջ: ծառայողական քննություն է նշանակված, և քրեական գործ է հարուցվել, ընթացքում ամեն ինչ կպարզվի: Քանի որ ինքը այստեղ չէ, ուստի ստիպված ենք նրա ընտանիքի անդամների, մտերիմների միջոցով պարզել ամեն ինչ, և արդյուքնների մասին կտեղեկացնենք հանրությանը»:   Ինչ վերաբերում է այդ զինվորի հանդեպ ճնշումների մասին լուրերին, նախարարը նշեց. «Եթե ճնշումներ եղել են, ապա իր ընտանիքում են եղել ճնշումներ, նախնական կարող եմ ասել, որ զինվորի և իր ընտանիքի միջև լարված հարաբերություններ են եղել: Ամեն ինչ կպարզվի: Բացառում եմ հրամանատարների կողմից վատ վերաբերմունքը, նա պայմանագրային զինծառայող է եղել, փոքր ստորաբաժանման մեջ, ականանետային, այդ ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերություններ համարյա չեն լինում»:   Նախարարը բացառեց նաև նրան առևանգելու տարբերակը: 
Մանրամասները` yerkir.am կայքում: 

yerkir.am-ը գրում է. Այսօր լրագրողները ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին հարցրել են սահմանը հատած և Ադրբեջանի կողմն անցած զինվորի մասին: Նա նախ նշեց, որ ադրբեջանցիների կողմից տարածված տեսանյութը, որում սահմանը հատող զինվորն է ու նրա պատասխանները, ակնհայտորեն հակառակորդի կողմից պատրաստված տեսանյութ էր:   Սեյրան Օհանյանը նշեց. «Այն պահին, երբ այդ զինվորը լքել էր, մեր զինծառայողներից մի քանիսը տեսել էին, թե ինչպես է նա արագ վազում, չի ստացվել կանխել»: Այդ արարքի պատճառների մասին նախարարը ասաց. «Պատճառները պետք է փնտրել նրա ընտանիքի մեջ: ծառայողական քննություն է նշանակված, և քրեական գործ է հարուցվել, ընթացքում ամեն ինչ կպարզվի: Քանի որ ինքը այստեղ չէ, ուստի ստիպված ենք նրա ընտանիքի անդամների, մտերիմների միջոցով պարզել ամեն ինչ, և արդյուքնների մասին կտեղեկացնենք հանրությանը»:   Ինչ վերաբերում է այդ զինվորի հանդեպ ճնշումների մասին լուրերին, նախարարը նշեց. «Եթե ճնշումներ եղել են, ապա իր ընտանիքում են եղել ճնշումներ, նախնական կարող եմ ասել, որ զինվորի և իր ընտանիքի միջև լարված հարաբերություններ են եղել: Ամեն ինչ կպարզվի: Բացառում եմ հրամանատարների կողմից վատ վերաբերմունքը, նա պայմանագրային զինծառայող է եղել, փոքր ստորաբաժանման մեջ, ականանետային, այդ ստորաբաժանման մեջ միջանձնային հարաբերություններ համարյա չեն լինում»:   Նախարարը բացառեց նաև նրան առևանգելու տարբերակը: 
Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին