▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ամուլսարի հանքի շահագործումը ոչ Սեւանին, ոչ Ջերմուկի ջրերին ոչ մի վնաս չի հասցնելու. Նիկոլ Փաշինյան

Երիտասարդը դաժանաբար սպանել, ապա այրել է տանտիրոջ դին․ Ոստիկանության տեսանյութը

Թվով 11-րդ զորամասը անցավ զինվորների սննդի կազմակերպման նոր համակարգին. Նիկոլ Փաշինյանը. . .

Ջերմուկի ճակատագիրը` որպես առողջարանային քաղաք․ Մանրամասնում է Նիկոլ Փաշինյանը

«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներից ծուխ է նկատվել

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելիս կիրառել են օրենքը խախտող անհամաչափ ֆիզիկական ուժ. ՄԻՊ

Ամուլսարը շահագործվելու է Հայաստանի համար աննախադեպ բարձր ստանդարտներով. Նիկոլ Փաշինյան

Ավիապատահար Գյումրիում. «Պոբեդայի» ինքնաթիռը վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն

Ստեփանավանի անտառներում 3 տարում ապօրինի հատվել է 1462 ծառ. մեղադրանք է առաջադրվել 16 անձի

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետի հետ` Ամուլսարի հարցով. Լենա Նազարյանը մանրամասներ է հայտնում

«Եթե կա կասկած, Ամուլսարի հերն էլ շուն դառնա, այդ կազմակերպությանն էլ, հանքը չի. . .

Երեկոյան հանդես կգամ հայտարարությամբ. Նիկոլ Փաշինյան

Գեղարքունիքի մարզի 550 երեխա զվարճանում է Սևանում. ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը

Ալեքսանդր Թոփչյանի՝ Ցեղասպանությանը նվիրված վեպը թարգմանվել է աշխարհի հինգ լեզուներով

Սոֆթկոնստրակտ ընկերությունում հերթական տոնական երեկոն էր` Հուրիի և AJNA-ի ներկայացումն էր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Ամուլսարի հանքի հետ կապված քննարկմանը

Ոստիկանները հեռացրին ցուցարարներին Բաղրամյան պողոտայից. կան բերման ենթարկվածներ

Ինչպե՞ս էին ԱԻՆ աշխատակիցները ժամերով պայքարում Ողջաբերդիի հարակից տարածքում բռնկված հրդեհի դեմ

Վերաքննիչը մերժեց Արմեն Գևորգյանի գույքի վրա կալանք դնելու գործով դատախազության բողոքը

Վարչապետը հայտարարեց, որ նոր փորձաքննություն կլինի. Նազելի Վարդանյան

Ընենց կգոռամ, որ չես պատկերացնի. միջադեպ՝ Բաղրամյան 26-ի դիմաց

Ոստիկանները հերթական գրպանահատի են բերման ենթարկել

Երեկ երեկոյան իմ անձի վրա կանխամտածված հարձակում է տեղի ունեցել. Վահագն Չախալյան

Ոստիկանները հայտնաբերել են Երևանում տերմինալներ վնասած և գողություններ կատարած երիտասարդին

Ինչպե՞ս են զինվորները «Եղնիկներ»-ում իրականացնում տեսադիտարկման և կապի համակարգերի կահավորում

Բացահայտվել է Լոռիում տեղի ունեցած դաժան սպանությունը. 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Ժամանակն է վերջ տալ ապօրինությանը. Ջերմուկի և Գնդեվազի բնակիչների բաց նամակը` Նիկոլ Փաշինյանին

Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. ՊՆ-ն գերադասում է լինել զուսպ. Արծրուն Հովհաննիսյան

Չինարին այլևս չի կարող գնդակոծվել. Արարատ Միրզոյանը՝ ՀՀ զինված ուժերի նոր ձեռքբերման մասին

Ողբերգական դեպք Արմավիրում. 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս հոսանքահարվել ու տեղում մահացել է

Արամ Առաջինը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին

Վթար Նովոսիբիրսկում. ՀՀ քաղաքացի է զոհվել, կա 9 տուժած

Մինչև +40 աստիճան. շոգը չի նահանջելու այս շաբաթվա ընթացքում. Գագիկ Սուրենյան

Հավելյալ 2.1 մլրդ դրամ կտրվի մարտական դիրքերը խմելու հոսող ջրով ապահովելու համար․ Նիկոլ Փաշինյան

«Վերաակտիվացել են պատվերով հոդվածները, ֆեյքերի հարձակումները». Դավիթ Սանասարյան

Օգանովսկու դեմ ցուցմունք է տվել հետախուզման մեջ գտնվող «աֆերիստ» Կամոն

Հարձակվել են Վահագն Չախալյանի եւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ ստորագրահավաք իրականցնողների վրա

Զարհուրելի սպանություն Պուշկինո գյուղում․ դանակի բազմաթիվ հարվածներից հետո դին այրել են․. . .

Ինչպե՞ս են Նաիրա Զոհրաբյանը, Էնֆիաջյանն ու ավագանու ԲՀԿ-ական անդամները երգում «Էրեբունի—Երևան»-ը

Էլիտար քեֆի էլիտար ներկայացուցիչների՝ մորաքույրի եւ հորաքույրի հետ․ Նիկոլ Փաշինյանը լուսանկար. . .

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանի դուստրն՝ Արփին, պարում իր ծննդյան տարեդարձին

Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր․ Նիկոլ Փաշինյանի. . .

«Տրամադրությունն այսօր և մի՛շտ». Լեւոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել

Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը զինվորների հետ քոչարի են պարում, իսկ ամառանոցում՝ տանգո

Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել

Կներեք, որ այս սուրբ օրով կրկին աղբի մասին եմ խոսում․ Սոնա Աղեկյան

Միլանից-Երևան․․․Նորաձևության ցուցահանդեսի ողջ հասույթը տրամադրվեց «Օրրան»-ին

Հայկական զինուժն իր վերահսկողության տակ է վերցրել հայ-վրացական գազատարն ու ճանապարհը. Արծրուն. . .

Աշխարհահռչակ դիջեյ Արմին վան Բյուրենը համերգ կտա Երևանի Հանրապետության հրապարակում

Ի՞նչ փարթի է կազմակերպել ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը Շորժայում

Շամոնին որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ. Սարգսյանը այսուհետ ևս կաջակցի

 

Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Դիլիջանի քաղաքապետարան, հանդիպել  մարզպետ Հայկ Չոբանյանի և քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի հետ: Նախագահը տեղեկացրել է, որ ֆրանսիական Շամոնի քաղաքը, որտեղ ավանդաբար անցկացվում է «Մտքերի գագաթնաժողով» հեղինակավոր համաժողովը, ցանկություն է հայտնել բարեկամական ավելի խորը հարաբերություններ հաստատել Դիլիջանի հետ:

«Ընդամենը օրեր առաջ լուր ստացա, որ Շամոնիի քաղաքապետարանը ցանկանում է բարեկամական հարաբերություններ ստեղծել Դիլիջանի հետ: Առաջին քայլն, իհարկե, արվեց, երբ աշխարհում հայտնի համաժողովը՝ «Մտքերի գագաթնաժողով»-ը, որն ամեն տարի անցկացվում է Շամոնիում, հիմա ունի իր քույր համաժողովը, որն ամեն տարի անցկացվելու է Դիլիջանում: Համաժողովի հիմնադիրները համաձայնեցին բրենդը տալ մեզ և համագործակցել մեզ հետ: Գագաթնաժողովն ամեն տարի Շամոնիում աշնանն է լինելու, իսկ մենք որոշեցինք Հայաստանում անել գարնան վերջին կամ ամռան սկզբին,-ասել է նախագահը՝ ավելացնելով. -Հիմա ավելի լավ լուր ունեմ ձեզ հաղորդելու՝ քաղաքային խորհուրդը որոշել է ավելի խորացնել համագործակցությունը Դիլիջանի հետ: Շամոնին հետաքրքիր քաղաք է, դասական օրինակ, թե ինչպես կարող է փոքր քաղաքը մեծ հաջողություն ունենալ»:

Նա նշել է, որ Շամոնին, լինելով Դիլիջանից փոքր, ունենալով ընդամենը 10 հազար բնակչություն, տարեկան 5 մլն զբոսաշրջիիկ է ընդունում՝ սկսած դահուկային սպորտից մինչև մշակութային ու համաժողովային այցելություններ: «Այն գրեթե նույնքան գեղեցիկ է, որքան Դիլիջանը: Քաղաքը հետաքրքիր է, քանի որ գտնվում է 1000-4000 մ բարձրության վրա: Հին քաղաք է, Դիլիջանի նման: Կա առաջարկություն, որ Դիլիջանի ներկայացուցիչները մոտ ժամանակներս այցելեն Շամոնի և քննարկեն համագործակցության ուղղությունները: Այնպես որ, շնորհավորում եմ, հաջողություն եմ մաղթում և ծրագիրը փոխանցում եմ ձեզ: Սրանից հետո էլ կշարունակեմ աջակցել ձեզ: Հույս ունեմ, որ այս համագործակցությունը կծառայի և՛ մարզին, և՛ քաղաքին, և՛ Հայաստանին: Եթե փոքրիկ Շամոնին կարող է 5 մլն զբոսաշրջիկ ընդունել, ինչո՞ւ Դիլիջանը չի կարող գոնե 1 մլն ընդունել»:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը շնորհակալություն է հայտնել նախագահին նման նախաձեռնության համար: «Շնորհակալություն այս նվերի համար, քանի որ մենք դիրքավորում ենք Դիլիջանը որպես ինտելեկտուալ, որակյալ կյանքի և զբոսաշրջության քաղաք, որտեղ հիմնական թեմաները պետք է լինեն կրթությունը, մշակույթը, գիտությունը, նորարարությունը: Այն, ինչ ասացիք, կարծում եմ, քույր քաղաքների զարգացման տեսանկյունից շատ կարևոր հանգրվան կլինի Դիլիջանի համար: Սա նաև շատ լավ նորություն է մեր բնակիչների համար»,-ասել է մարզպետը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը նշել է, որ Դիլիջանը քույր քաղաքների ձևաչափով համագործակցության մեծ փորձ ունի: «Մենք ունենք նմանատիպ փորձ մի քանի քաղաքների հետ, բայց նման ձևով, որ երկրի նախագահն իր միջնորդությամբ իրականացնի, չի եղել, ինչն ավելի է պարտավորեցնում մեզ՝ ավելի լուրջ մոտենալ և հասնել լուրջ արդյունքների»,-ասել է քաղաքապետը:

Նախագահ Սարգսյանը ողջունել է մարզային և քաղաքային իշխանությունների քայլերը, որոնք ուղղված են Դիլիջանի՝ որպես մշակութային և զբոսաշրջային քաղաքի նախկին համբավը վերականգնելուն: «Դիլիջանը միշտ եղել է հին, գեղեցիկ, ավանդույթներ ունեցող քաղաք, որը, փոքր լինելով, ունեցել է քաղաքային մշակույթ: Կարծում եմ՝ բոլորիս համար շատ էական է մարզի և քաղաքների զարգացման հստակ տեսլականի ու ռազմավարության ձևակերպումը, հակառակ դեպքում նույնիսկ լավագույն գաղափարները կարող են հաջողության չբերել, ձախողել, եթե դա կազմակերպված չանենք, ըստ որոշակի ծրագրի՝ հստակ իմանալով, թե ուր ենք գնում»,-ասել է նախագահը՝ ավելացնելով, որ Դիլիջանը մշակութային, ինտելեկտուալ, զբոսաշրջային քաղաք պետք է լինի: «Ուրախ կլինեմ, եթե իմ ներդրումն էլ բերեմ այդ տեսլականի, ծրագրի ձևավորմանն ու իրականացմանը»,-ընդգծել է նախագահը:

Նա վստահություն է հայտնել, որ Շամոնի քաղաքի հետ համագործակցությունը արդյունավետ կլինի: Ֆրանսիական կողմն արդեն իսկ պատրաստակամություն է հայտնել առաջիկայում հյուրընկալել հայ գործընկերների պատվիրակությանը: «Ես քաջալերում եմ, որ դա անեք հնարավորինս շուտ, որպեսզի այս համագործակցությունը շատ արագ միս և արյուն ստանա»,-ավելացրել է նախագահ Սարգսյանը:

Նա նշել է, որ մոտ ժամանակներս կրկին նախատեսում է այցելել մարզ: «Ինձ համար սա մեծ հաճույք է, քանի որ ես կրկին հայտնաբերում եմ Հայաստանն ինձ համար: Հայաստանի տարբեր շրջաններ այցելություններն ինձ հսկայական եռանդ ու դրական լիցքեր են տալիս: Եվ ուզում եմ հորդորել մեր բոլոր հայրենակիցներին անելու նույնը՝ ավելի լավ ճանաչել մեր հայրենիքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն ավելին