▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սամվել Ալեքսանյանը հո Արմեն Չարչյանը չէ, որ իսկույն ձերբակալեն». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի քննադատության սիրած թիրախը օլիգարխ Սամվել Ալեքսանյանն էր։ Սամվել Ալեքսանյանի ապօրինությունների վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի թերթին տված հարցազրույցից հետո սպանվեց Ձկնկուլ մականունով Արմեն Իսրայելյանը։ Հիմա Սամվել Ալեքսանյանը Նիկոլ Փաշինյանի համար օլիգարխ չէ, այլ՝ սիրելի գործարար։ Կառավարությունը Սամվել Ալեքսանյանի դստերը պատկանող ընկերությանն ազատել է 106 միլիոն դրամ մաքսատուրքից։ Օրերս Դոգ մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը հայտնեց Սամվել Ալեքսանյանի կողմից իր աշխատողներից մեկին կտտանքների ենթարկելու, էլեկտրական հոսանքով տանջելու, նրանից 400 հազար դոլար պահանջելու մասին։ Սակայն իրավապահները ոչ մի քայլ չձեռնարկեցին. Սամվել Ալեքսանյանը հո Արմեն Չարչյանը չէ, որ իսկույն ձերբակալեն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին