Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․
«Սամվել Ալեքսանյանի թամահչի շուստրիությունը
«Երևան Սիթի» սուպերմարկետներում ձեռքով բռնելու համար նախատեսված, մետաղացանցից ոչ մեծ զամբյուղներ գրեթե չկան, բոլորը պլաստմասսե և մետաղյա մեծ անվասայլակներ են։ Սուպերմարկետների ցանցի տեր Սամվել Ալեքսանյանը մեծ անվասայլակներ է շարել այն մտայնությամբ, որ մեծ սայլակներով գնորդները մեծ քանակությամբ գնումներ կատարեն։ Սակայն բոլոր գնորդները անվասայլակներով տեղաշարժվելու դեպքում հանրախանութում խցանումներ են առաջանում»։


