▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Բաբայանը 120 հազար դոլարանոց մեքենա է վարում, որն ունի 16 հազար դոլարանոց պետհամարանիշ. ո՞ւմ նվերն է

2016 թվականին, երբ Սամվել Բաբայանը վերադարձավ Հայաստան, նա ոչինչ չուներ, ավելին, տարիներ առաջ նա երկրից հեռացել էր միլիոնների հասնող պարտքերի պատճառով: Նա հեռանալուց առաջ գրավադրել էր անգամ իր ընկերներ Ալբերտ Բազեյանին և Կիմ Բալայանին պատկանող տարբեր սեփականություններ: Բաբայանի կողմից քցված ընկերները երկար ժամանակ խոսում էին իրենց խնդիրների մասին։

Այս մասին գրում է Politik.am-ըԱրցախի ԱԺ ընտրություններից հետո, սակայն Սամվել Բաբայանի գործերը կտրուկ լավացել են: 2020 թվականի նոյեմբերի 20-ին «Հրապարակ» օրաթերթի թղթակիցը նկատել էր Սամվել Բաբայանին BMW X7-ով, որը BMW-ի մոդելային շարքի ամենաթանկարժեք և ֆլագմանական մոդելներից է: Մեքենան սրահում արժե ավելի քան 120 հազար դոլար:

Ընդ որում, մեքենայի նման թանկարժեք ու գոլդ է նաև պետհամարանիշը` 44 OO 444, որը 8 մլն դրամ արժողության պետհամարանիշ է համարվում:

Ով է Սամվել Բաբայանին 120 հազար դոլար արժեցող...

Ընտրություններից հետո, երբ Արցախում Բաբայանից հետաքրքրվել են, թե որտեղից իրեն այդ թանկարժեք մեքենան, նա հայտարարել է, թե իր Արցախի ԱԽՔ նշանակվելու կապակցությամբ այն նվիրել են ռուսաստանաբնակ իր ընկերները:

Բաբայանի այս հայտարարությունը շատերին է զարմացրել, քանի որ Ռուսաստանում նա ևս ֆինանսական խնդիրներ է ունեցել ու դժվար թե լիներ մեկը՝ ով ցանկանար Բաբայանին 120 հազար դոլար արժեցող մեքենա և ավելի քան 16 հազար դոլար արժեցող պետհամարանիշ նվիրեր:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին