▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սարգիս Գրիգորյանն ու բողոքի ցույցի ևս 5 մասնակից կտուգանվեն 50 հազար դրամով. սոցիալական հեռավորությունը չի պահպանվել

Կառավարության շենքի դիմաց մի քանի ժամ առաջ անցկացված բողոքի ցույցի մասնակիցներից 6-ը տարվել է ոստիկանության Էրեբունու բաժին: 

Ցույցի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 182-րդ hոդվածը խախտելու պատճառով: Այս հոդվածի համաձայն՝ հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում: Այն սահմանված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, այսինքն՝ տուգանքի չափը կազմում է 50 հազար դրամ:

Հավելենք, որ բերման ենթարկված 6 անձանց թվում է նաև  դերասան Սարգիս Գրիգորյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին