Մեկնարկել է ԱԺ 5-րդ գումարման 4-րդ` հերթական նստաշրջանը:
Ն. Փաշինյանի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին ուղղված հարցը վերաբերում էր գործազրկության թվին և զբաղվածությանը.
«2014 թվականի համար գործազրկության նպաստը 50 տոկոսով կրճատվել է այն պատճառաբանությամբ, որ գործազուրկների թիվը նվազել է: Այս ի՞նչ ֆենոմոն է»,-հարցրեց Ն. Փաշինյանը:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ այդտեղ հանելուկ չկա, լուծումն ու մեկնաբանությունն էլ պարզ է:
«Գոյություն ունի իրական և պաշտոնական գործազրկություն և հաշվառվելը քաղաքացու ցանկությունն է»,-ասաց նախարարը` նշելով, որ սոցիալական պաշտպանության ոլորտում կրճատում չկա, այլ` ավելացում, ասենք` ուղղված կենսաթոշակների բարձրացմանը:
Սակայն, մինչ այս ամենը կհասցներ նախարարը ներկայացնել, չլսելով նրան` Ն. Փաշինյանը ընդհատեց նրան: Նիստը վարող ԱԺ փոխնախագահը Էդուարդ Շարմազանովը հորդորեց հետևել ԱԺ-ի կանոկակարգին, սակայն Ն. Փաշինյանը չհետևեց հորդորին: Այդ ժամանակ Շարմազանովը պահաջնեց անջատել պատգամավորի խոսափողը: