Հաստատ Հրանտ Դինքի սպանությունն այսքան արձագանք չուներ, բանակում զոհված տղերքի բոթն այսպես արձագանք չի ունենում, մի մտավորականի, արժեքներ ստեղծող մարդու մահն այսքան արձագանք չի ունենում քան հանցագործների, կրիմինալ հեղինակությունների, մաֆիոզների սպանություններն ու ձերբակալությունները, որոնք ողողում են ֆեյսբուքն ու ողջ համացանցը ու դետալ առ դետալ ներկայացվում հանրությանը...
Հալալ է ժողովուրդ, շարունակեք նման բանբասանքները, քանզի գողականի ազգայինն է ճիշշշտը... ողբացեք ու հեքիաթներ պատմեք էդ մարդկանց մասին, նրանց ուժը ձեր` իրենց մասին միֆեր հորինելու մեջ է...
Սովետական ԿԳԲ-ի ստեղծած չարիքը կարողանում է ապրել դարեդար ու վախի մթնոլորտ ապահովել հասարակությունների մեջ, ու էդ ճշտի շրջանակներում կառավարելի սարքել մի հոծ բազամություն...
Սա գրում է մի մարդ, ով դեռևս դեռահաս, անչափահաս ու բանակային տարիքում ճշտով ապրելը առաջնահերթություն էր համարում...Այ էդ տարիքից սարդոստայնը գործի են դնում մեր ուղեղներում, որ տարիներ անց ճիշտը մնա մի հատ, ու սկսենք ապրել իրանց հագով կարած ճշտի շրջանակներում....