▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շարունակում եմ մնալ ազատության և արդարության մարտիկ

 

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, ով փետրվարի 7-ին ծեծի էր ենթարկվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ իր հետ կատարվածը կապված է բացառապես իր հասարակական գործունեության հետ, քանի որ ինքն անձնական որևէ խնդիր չունի:
«Ես ՀՀ պահանջատեր քաղաքացի եմ և ակնկալում եմ իրավապահ մարմիններից գործի շուտափույթ բացահայտում: Չեմ կարող շատ բան խոսել, որովհետև ինֆորմացված չեմ: Հարուցված է քրեական գործ, նախաքննություն է անցկացվում: Ենթադրությունների մակարդակով կոռեկտ չեմ համարում խոսել, բնականաբար, առաջ կքաշվեն վարկածներ, որոնք կստուգվեն: Բացի այդ, ես ընդամենը երեկ եմ դուրս գրվել հիվանդանոցից և չէի կարող քաջատեղյակ լինել մանրամասներին: Ունեմ ավելի կարևոր հարց, որը վերաբերում է իմ առողջությանը, դեռ երկար պետք է բուժվեմ, բժիշկների հսկողության տակ եմ»,-ասել է նա՝ շարունակելով.
«Ես հայտնում եմ, որ իմ կյանքում գոնե գործունեության ոլորտում ոչինչ չի փոխվել։ Ես շարունակում եմ մնալ ազատության և արդարության մարտիկ։ Եթե լինեն խնդիրներ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված՝ ես շարունակելու եմ պայքարել։ Ես արդեն տարիներ շարունակ ԲՀԿ-ի անդամ եմ և հայտարարում եմ, որ ոչինչ չի փոխվել և ես շարունակելու եմ լինել այդ կուսակցության անդամ։ Որպես անձ ես կանգնած եմ Գագիկ Ծառուկյանի անձի կողքին»,-ասել է նա:

«Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքի դեմ պայքարող «Կասեցում» շարժման ակտիվիստ Արտակ Խաչատրյանը, ով փետրվարի 7-ին ծեծի էր ենթարկվել, այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ իր հետ կատարվածը կապված է բացառապես իր հասարակական գործունեության հետ, քանի որ ինքն անձնական որևէ խնդիր չունի:«Ես ՀՀ պահանջատեր քաղաքացի եմ և ակնկալում եմ իրավապահ մարմիններից գործի շուտափույթ բացահայտում: Չեմ կարող շատ բան խոսել, որովհետև ինֆորմացված չեմ: Հարուցված է քրեական գործ, նախաքննություն է անցկացվում: Ենթադրությունների մակարդակով կոռեկտ չեմ համարում խոսել, բնականաբար, առաջ կքաշվեն վարկածներ, որոնք կստուգվեն: Բացի այդ, ես ընդամենը երեկ եմ դուրս գրվել հիվանդանոցից և չէի կարող քաջատեղյակ լինել մանրամասներին: Ունեմ ավելի կարևոր հարց, որը վերաբերում է իմ առողջությանը, դեռ երկար պետք է բուժվեմ, բժիշկների հսկողության տակ եմ»,-ասել է նա՝ շարունակելով.«Ես հայտնում եմ, որ իմ կյանքում գոնե գործունեության ոլորտում ոչինչ չի փոխվել։ Ես շարունակում եմ մնալ ազատության և արդարության մարտիկ։ Եթե լինեն խնդիրներ «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետ կապված՝ ես շարունակելու եմ պայքարել։ Ես արդեն տարիներ շարունակ ԲՀԿ-ի անդամ եմ և հայտարարում եմ, որ ոչինչ չի փոխվել և ես շարունակելու եմ լինել այդ կուսակցության անդամ։ Որպես անձ ես կանգնած եմ Գագիկ Ծառուկյանի անձի կողքին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին