▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սաշիկ Սարգսյանն ազատ է արձակվել

Asekose.am-ի ունեցած տեղեկություններով` որդու` Հայկ Սարգսյանի հետ  ԱԱԾ հրավիրվելուց հետո անցած գիշեր Սերժ Սարգսյանի եղբայրը` Սաշիկ Սարգսյանն ազատ է արձակվել: 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ երեկ մոտ 9 ժամ տևած խուզարկության արդյունքում  Սաշիկ Սարգսյանի առանձնատանը հայտնաբերվել են զենք, գումար և առգրավվել է մի գեղանկար։

 

 

 

 

 

 

 

 

Իրեն՝ Սաշիկ Սարգսյանին, և որդուն՝ Հայկ Սարգսյանին, բերման էին ենթարկել ԱԱԾ։

Նշենք, որ ավելի ուշ Սաշիկ Սարգսյանի որդին` Հայկ Սարգսյանն ազատ էր արձակվել

Հավելենք, որ այսօր մամուլում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ երեկ առավոտյան Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, փորձել է ընտանյոք հանդերձ հեռանալ Հայաստանից։ Սակայն «Զվարթնոց» օդանավակայանի անվտանգության ծառայությունը կապվել է ԱԱԾ ղեկավարության հետ և հրահանգ ստացել՝ կանխել մեկնումը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կարդացեք նաև` Սաշիկ Սարգսյանի որդին 2007-ին թմրանյութի ազդեցության տակ քաղաքացու է կրակել. դատախազությունը վերաբացում է քրգործը

Ու՞մ վրա է կրակել Սաշիկ Սարգսյանի տղան 11 տարի առաջ

Սաշիկ Սարգսյանի որդու դեմ հաղորդում տված տուժողը նրա վստահված անձն էր՝ հայտնի Կյաժը

ԱԱԾ գործողությունը կապված է ոչ թե Ալեքսանդր Սարգսյանի, այլ Նարեկի հետ. նա լքել է երկիրը

Օրվա կադրը. Սաշիկ Սարգսյանի տան վերելակը որդու՝ Նարեկ Սարգսյանի անունով է

«Վեշերս ա դուրս գնալու, մայկա, տրուսիկ». Սաշիկ Սարգսյանի որդին՝ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվածի մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին