▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սասնա ծռերի» գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ

 Օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի զինված զավթման դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի որոշմամբ՝ նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով  սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ հատուկ քննչական ծառայության

լրատվական ծառայություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին