▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է. Փաշինյանը 2 ժամ հերթ է կանգնել.«ՉԻ»

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Սանկտ Պետերբուրգ կատարած գործուղումից վերադառնալուց հետո ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի ինքնազգացողությունը վատացել է: Նա բուժօգնում է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ բժշկական կենտրոնում նրան տեսության է գնացել նաեւ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նա ստիպված երկու ժամ հերթ է կանգնել, քանի որ Սասուն Միքայելյանին այցլողների թիվը աննախադեմ մեծ է եղել: Երկու ժամ հիվանդասենյակի մոտ սպասելուց հետո Փաշինյանը Միքայելյանի հիվանդասենյակում մնացել է եւս երկու ժամ, ինչի հետեւանքով այդտեղ կրկին մեծ հերթ է գոյացել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին