▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շատ դժվար է Հայկի կորստին հավատալ. սպանված Հայկի ընտանիքը սոցիալապես ծանր վիճակում է

shamshyan.com-ը գրում է. Հակառակորդի կողմից սպանված 40-ամյա զինծառայող Հայկ Թևոյանի մահից հետո, ով ընտանիքի միակ կերակրողն էր, կինը եւ անչափահաս 4 երեխաները (մեծ դուստրն ամուսնացած է) հայտնվել են սոցիալապես էլ ավելի ծանր վիճակում։ Այս մասին ասաց Արագածոտնի մարզի Նորաշենի գյուղապետ Արթուր Կարապետյանը։ Գյուղապետն ասաց, որ Թևոյանի տունը կիսախարխուլ վիճակում է, անասնագոմը՝ ամբողջովին ավերված։ Անասուն էլ չունեն՝ ընդամենը 5 ոչխար։ Աշխատանք էլ չկա, որ կինն ու երեխաները աշխատեն, իսկ միակ եկամտի աղբյուրը աղքատության նպաստն է։ «Շատ դժվար էր նախ՝ Հայկի կորստին հավատալ, հետո էլ՝ հետեւել, թե ընտանիքը ինչ վիճակում հայտնվեց։ Ոչ կարողանում են Հայկի կորուստը հաղթահարել, ոչ էլ սոցիալական ծանր վիճակը»,- ավելացրեցին համագյուղացիները։ 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին