Օգոսոտոսի 30-ին Երեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված ավելի քան 54 երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությանը:
Հանդիսավոր արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
«Բոլորս հիշում ենք, որ «Լույս» հիմնադրամը, որը կրթաթոշակներ էր տրամադրում աշխարհի տարբեր բուհեր ընդունված հայ ուսանողներին, hեղափոխությունից հետո դադարեցրեց իր գործունեությունը»,-ասաց Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ «Իմ Քայլը» հիմնադրամը ստեղծվել է նաեւ այդ բացը լրացնելու համար:
Աննա Հակոբյանն իր խոսքում նշեց, որ դեռ անցյալ տարի ճգնաժամային իրավիճակում կարողացել են արդեն համալսարաններ ընդունված ուսանողներին ապահովել կրթաթոշակով:
«Կարելի է հաց չուտել, որոշ ժամանակ դիմանալ սովին, բայց պարտադիր է ներդրում անել կրթության մեջ: Ես դա պատահական չեմ ասում, այլ ասում եմ իմ ընտանիքի փորձից, որովհետեւ, երբ ես ուսանող էի եւ սովորում էի Երեւանի պետական համալսարանում, շատ դժվարին ժամանակներում էինք ապրում. ծնողներս ընտրում էին զրկել իրենց տարբեր բաներից եւ այդ գումարը տրամադրել իմ կրթությանը»,-հիշեց Աննա Հակոբյանը:
Դիտեք նաև՝